ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի «վտանգավոր» հետաքրքրվածությունը Եվրոպայով

Корреспондент.net

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ամփոփվեց Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի՝ Արևմտյան Եվրոպա կատարած այցը: Ելիսեյան պալատում ֆրանսիայի ղեկավարի հետ ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Ֆրանսիայի և ողջ Միության տնտեսության մեջ ավելի քան 40 մլրդ եվրոյի չինական ներդրումներ կատարելու շուրջ:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, մարտի 25-ին երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված մեկ տասնյակից ավել պայմանագրերին, որոնք վերաբերում են ավիալայներների, սառեցված թռչնամսի մատակարարումներին, ատոմային էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներին և այլն:  

Հին Աշխարհը՝ Երկնատակի ուշադրության կենտրոնում

Չինաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի հետ համագործակցության սերտացմանն ուղղված ջանքերն ակնհայտ են: Ֆրանսիայի այցին նախորդեց Սի Ծինպինի՝ Իտալիա կատարած ացյելությունը, որի արդյունքում Իտալիան դարձավ Մեծ յոթնյակի և Եվրամիության ակունքներում կանգնած առաջին պետությունը, որը պատրաստակամություն հայտնեց միանալու չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ներդրումային ծրագրին: Վերջինիս միանալու Իտալիայի պատրաստակամությունը փաստող Փոխհամաձայնության հուշագրին զուգահեռ, երկու երկրների միջև կնքվեց 29 առևտրային համաձայանգիր՝ 7 մլրդ եվրո  ընդհանուր արժողությամբ:

Հատկանշական է, որ եվրոպական մյուս առաջնորդների կողմից Իտալիային ուղղված քննադատության ֆոնին ԵՄ մյուս առնացքային երկիրը՝ Ֆրանսիան, է Չինաստանի հետ կնքում ավելի մեծ արժողությամբ պայմանագրեր:

Եվրոպան անհանգստացած է Չինաստանի մեծացող ներկայությունից

Հունաստանում ծագած ճգնաժամից հետո, որն իր ազդեցությունն ունեցավ Եվրամիության  տնտեսության վրա, ԵՄ ղեկավարներն ունեն միության ամրությունը պահպանելու ու խնդիրներն արագ լուծելու անհրաժշետություն:  Մեծ Բրրիտանիայի հետ ապահարզանի մինչ  օրս շարունակվող ցավոտ գործընթացն էլ ավելի խոցելի է դարձրել Եվրամիության տնտեսական կարողությունների հարցը: Այս ֆոնին, ԵՄ համար արտաքին հարված կարող է հանդիսանալ որևէ երրորդ երկրի տնտեսական ներկայությունը միության ներսում: Չինաստանի կողմից ԵՄ առանձին պետությունների հետ համաձայնագրերի կնքումը, որքան էլ ներդրումների իմաստով դրական լինի, փաստացի թուլացնում է միության տնտեսական հիմքերը՝ տնեսությունը դնելով կախվածության մեջ: Սա է  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության նկատմամբ  վերապահումներով վերաբերվելու պատճառներից մեկը: Զուր չէ, որ այդ նախագծի մասին խոսելիս Մերկելը նշել է. «Մենք ՝ եվրոպացիներս, ցանկություն ունենք դրանում դերակատարություն ունենալու: Միաժամանակ, փոխադարձ տրամադրվածությունը պետք է դրսևորվի երկու կողմերից էլ, և մենք դրա փնտրտուքի հարցում ունենք որոշակի դժվարություններ»:

Եվրոպական այս անհանգստությունների և խանդի արդյունքում Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հաջորդեց Սի Ծինպինի, Մակրոնի, Մերկելի և Յունկերի միջև քառակողմ ամփոփիչ հանդիպումը:

 

Չին-Եվրոպական նոր տանդեմ՝ ընդդեմ Միացյալ Նահանգների

 Վերոնշյալ քառակողմ հանդիպման ուղերձները երկուսն էին.

  1. Չինական որևէ ձևաչափի ներկայացվածությունը եվրոպական տնտեսությունում չի կարող դուրս գալ վերահսկողությունից և մշտապես գտնվում է ԵՄ միասնական ղեկավարության ներքո:
  2. Չինաստանի հետ Եվրոպայի՝ նոր հարթություն տեղափոխվող հարաբերությունները միասնական ճակատ են ընդդեմ Միացյալ Նահանգների:

Վերջինիս մասին փաստում են քառակողմ հանդիպման ընթացքում քննարկված այնպիսի հարցերը, ինչպիսիք են Առևտրի համաշխարհային կազմակեպության բարեփոխմանը, Կլիմայական փոփոխությունների Փարիզյան համաձայանգրի նոր մեխանիզմների մշակմանն ուղղված ջանքերի մեկտեղումը:  Հայտնելով այդ ուղղություններով փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ կողմերը փաստացի հստակեցրեցին ապրիլին 9-ին կայանալիք ԵՄ- Չինաստանի գագաթաժողովի օրակարգային հարցերից որոշները:

 Չինաստանն՝ ավելի բաց աշխարհի ներդրողների համար

Չին-եվրոպական սպասվող գագաթաժողովի քննարկվող հարցերից են նաև օտարերկրյա ներդրումների փոխադարձ երաշխիքների, ինչպես նաև եվրոպական ընկերությունների համար չինական շուկայի բացման հետ կապված հարցերը:

Վերջինիս մասով Չինաստանն հետևողական քաղաքականություն է իրականացնում: Պատահական չէ, որ մինչ եվրոպական տուրնեն, այդ երկրում ընդունվեց օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով էականորեն պարզեցվում են արտասահմանյան կապիտալի՝ դեպի Չինաստան ներհոսքի ընթացակարգերը:

Այս իմաստով, նաև հաշվի առնելով առաջիկա գագաթաժողովը, սպասելի է, որ օրենքից առաջին «օգտվողները» կլնեն հենց եվրոպացիները:

 

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում Չինաստանի ներկայացվածության բարձր մակարդակը, Եվրոպայի հետ համագործակցության խորացմանն ուղղված հետևողական ջանքերն, ինչպես նաև հենց Եվրոպայում ստեղծված բարդ իրավիճակը, կարելի է ակնկալել ԵՄ-Չինաստան հարաբերությունների որակական փոփոխություններ: Գրեթե անհերքելի այս փաստի եվրոպական հակարդարձումն ու իրավիճակի վերահսկողությունը, գոնե այս պահի դրությամբ, հնարավոր է չինական ծրագրերի նկատմամբ բաց լինելով, ինչը եվրոպացի առաջնորդների կողմից, կարծես, գիտակցված դիրքորոշում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: