ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպական երկրների հետ. Իրանի արտգործնախարար

Телеканал Звезда

Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում և ավելի մեծ կարևորություն է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպացիների հետ (նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարման առումով)»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը: Զարիֆի խոսքով՝ վերջին ժամանակներս, հատկապես ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, «Իրանն իր ուշադրությունը կենտրոնացրել է հարևան երկրների հետ համագործակցության վրա, որոնք Թեհրանի ավանդական գործընկերներն են և նրա կողքին են մնում դժվարին իրավիճակներում, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Իրաքը»:

Եվրոպական պետություններն սկզբնապես ԳՀՀԾ-ն դիտում էին որպես մեծ ձեռքբերում, սակայն, ինչպես կարծում է Իրանի ԱԳ նախարարը, «նրանք, հավանաբար, բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի պաշտպանեին այդ համաձայնագիրը»:

«Անկասկած, Եվրոպայի երկրները հնարավորություն չունեին դիմակայելու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին»,- հավելել է Զարիֆը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: