ԱԳ նախարարը Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատարին ներկայացրել է ՀՀ բարեփոխումների լայն օրակարգը
Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Եթովպիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատար Վիկտոր Հարիսոնի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Աֆրիկյան միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցիչ Բուբակար Իսա Աբդուրահմանը:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, որտեղ, ի թիվս այլոց, կարևոր տեղ է զբաղեցնում նաև աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ սերտ համագործակցությունը՝ այդ գործընթացում լիարժեք կիրառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց աֆրիկյան մայրցամաք իր առաջին այցելությունը հենց Աֆրիկյան միության կենտրոնակայան հանդիսացող Ադիս-Աբեբայով մեկնարկելու կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահող երկիր՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ: Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին Աֆրիկյան միության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձահատուկ նշանակություն է տրվում բարձր տեխնոլոգիաների, նորարության և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանմանը: Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եթովպական գործընկերների հետ արդյունավետ երկխոսությունը խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր արդեն իսկ կայացած հանդիպումների ժամանակ ներկայացրել են ոլորտում իրենց ձեռքբերումները և ուղենշել աֆրիկյան մայրցամաքում հայաստանյան հաջող փորձի տեղայնացման և տարածման ուղղությամբ գործնական քայլերը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
