ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրիպոլիի մոտ տեղի ունեցած մարտերում ավելի քան 20 մարդ է զոհվել

South China Morning Post

Լիբիայի կառավարությունը հայտնում է երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մոտ տեղի ունեցած մարտերի հետևանքով 21 մարդու մահվան մասին՝ տեղեկացնում է News.am-ը՝ հղում անելով BBC-ին։

Նշվում է, որ վիրավորվել է 27 մարդ։

Ավելի վաղ ՄԱԿ-ը կողմերին կոչ էր արել ռազմական գործողությունների գոտում բախումների հետևանքով տուժածներին և քաղաքացիական անձանց հանելու նպատակով երկժամյա հրադադար հայտարարել, սակայն մարտերը շարունակվում էին։

Հայտնի էր դարձել, որ դաշտային մարշալ Խալիֆ Խաֆտարի զորքերը քաղաքի վրա հարձակում են իրականացրել երեք ուղղություններով՝ մարտեր են ընթանում մայրաքաղաքից արևելք Թաջուրի քաղաքապետարանի մոտ, արևմուտքում Ջանզուր շրջանում և հարավում Բին-Բաշիր քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։

Հեռուստաուղերձում կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը գեներալ Խաֆտարին մեղադրել է դավաճանության և պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։

Նա հայտարարել է, որ իր կառավարությունը «ձեռքերը պարզել էր խաղաղությանը», սակայն այժմ Խաֆտարը կբախվի միայն «ուժի և հաստատակամության հետ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: