ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաակաշվիլին Պորոշենկոյին կոչ է արել վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը

Total.kz

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեսադիմումով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը և թողնել, որ նա մտնի Ուկրաինա։ Իր դիմումը քաղաքական գործիչը հրապարակել է Facebook-ում, հայտնում է NEWS.am-ը:

«Պյոտր Ալեքսեևիչ, դուք ասում եք, որ փոխվել եք, որ ցանկանում եք ապրել օրենքով։ Ահա ձեզ մի պարզ թեստ, թե արդյոք իսկապես այդպես է։ Ինչպես շատ լավ հիշում եք, գրեթե 2 տարի առաջ, օգտվելով այն հանգամանքից, որ ես երկրում չեմ (գնացել էի ԱՄՆ՝ Ուկրաինայի շահերը Կոնգրեսում առաջ մղելու), դուք ինձ զրկեցիք քաղաքացիությունից՝ ուկրաինական օրենսդրությունը և միջազգային նորմերը խախտելով, որովհետև չի կարելի մարդուն զրկել քաղաքացիությունից, որը մեկ այլ երկրի քաղաքացիություն չունի։ Ձեր վարչակազմի կողմից ճնշման պատճառով էլ հենց մինչև հիմա այդ գործերը ձգձգվում են ուկրաինական դատարաններում, դատարանները վճիռներ չեն կայացնում, որովհետև չեն ցանկանում, որ ես գնամ Ստրասբուրգ, որովհետև Եվրոպական դատարանն անմիջապես կվերադարձնի իմ քաղաքացիությունը»,- ասել է Սաակաշվիլին։

«Մի պարզ հարց ձեզ. դժվա՞ր է վերականգնել օրինականությունը, վերադարձնել ինձ իմ ուկրաինական անձնագիրն ու ինձ թողնել Ուկրաինա։ Եթե այդպես չեք վախենում, եթե իսկապես այդքան համարձակ եք, իսկապես որոշել եք փոխվել, դուք հնարավորություն ունեք այնպես անել, հանդես գալ որպես օրինականության երաշխավոր, մարդկայնորեն ճիշտ վարվել»,- ընդգծել է նա։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ նա 24 ժամ չի տա, բայց Պորոշենկոն «բավական ժամանակ ունի մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ օրենքով և միջազգային նորմերով վարվելու համար։

«Դուք հիանալի գիտեք, որ ինձ հետ ստոր ու ապօրինի են վարվել, դուք սրանում կասկածներ չունեք։ Տեսնենք, թե մարդը, որին դուք դեռ սատարում եք, այս անգամ իսկապե՞ս ցույց կտա, որ փոխվել է։ Ամեն բան հնարավոր է։ Մինչ հանդիպում Կիևում»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: