ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական Ս-400-ների մատակարարումը հնարավոր է մինչև հուլիս. Էրդողան

express.co.uk

Ռուսական Ս-400 զենիթահիթիռային համալիները (ԶՀՀ) կարող են Թուրքիա մատակարարվել մինչև հուլիս, հայտարարել է թուրք առաջնորդ Թայիփ Էրդողանը, հայտնում է NEWS.am-ը:

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի Ս-400-ները գնելու ծրագրերից, և որ ԶՀՀ առաջին խմբաքանակը պետք է երկիր մատակարարվի այս տարի: ԱՄՆ-ն հայտարարում է, որ Ս-400 համալիրներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, սպառնում է դրանց հնարավոր ձեռքբերման դեպքում պատժամիջոցներով և քանիցս ասել է, որ կարող է ուշացնել կամ չեղարկել Թուրքիային սեփական նորագույն F-35 օդանավերի վաճառքի գործընթացը:

«Այս աշխատանքն ավարտվել է, ամեն ինչ պատրաստ է: Ս-400-ների մատակարարումը պետք է կատարվի հուլիսին, բայց կարող է տեղի ունենալ նաև ավելի վաղ»,- թուրք լրագրողներին ասել է Էրդողանը օդանավի մեջ՝ Ռուսաստան այցից հետո վերադառնալիս, հայտնում է Sabah-ը:

Նա նշել է, որ Թուրքիայի ազգային անվտանգության համար նախաձեռնված այս քայլը ուղղված չէ երրորդ երկրի և նրան չի լիազորում այս հարցում ձայնի իրավունք ունենալ: «Թուրքիան բացարձակ ինքնիշխան պետություն է, և մենք այն ոչ ոքի հետ չենք բաժանի»,- հավելել է Էրդողանը:

Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի միասնությանը, թուրք առաջնորդը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, որի համաձայն՝ Ս-400 ԶՀՀ-ի ձեռքբերումը Անկարայի ինքնիշխան իրավունքն է: «Փենսի դիտարկումները պարտադիր չեն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Փենս չի: Ստոլտենբերգն արդեն ասել է վերջին խոսքը, և նա դա արել է մի քանի անգամ»,- հավելել է Էրդողանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: