ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեք ընտրություն չորս տարվա մեջ. Իսպանիայում ինտրիգը պահպանվում է

2019թ. ապրիլի 28-ին Իսպանիայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. պատճառը Կոնգրեսի պատգամավորների կողմից 2019թ. բյուջեի մերժումն էր: Այս կապակցությամբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր դժգոհություններ էր հայտնել՝ նշելով, որ երկիրը առանց բյուջեի հնարավոր չէ կառավարել: Այս արտահերթ ընտրությունները վերջին չորս տարվա ընթացքում կլինեն թվով երրորդը Իսպանիայում:

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում պայքարը հիմնականում ընթանալու է Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ), Ժողովրդի կուսակցությոան (ԺԿ), Քաղաքացիների քաղաքացիական կուսակցության (ՔՔԿ), Միասին մենք կարող ենք կուսակցության (ՄՄԿ) և Ձայն կուսակցության (ՁԿ) միջև: Ընտրություններին մասնակցելու են նաև Կատալոնիայի եվրոպական դեմոկրատական կուսակցությունը, Բասկերի ազգայնական կուսակցությունը և այլոք:

Համաձայն 2019թ. ապրիլի հարցումների, առաջատար դիրքերում է  իշխող ԻՍԱ կուսակցությունը, որին իր իր դիրքերով գրեթե չի զիջում ընդդիմադիր պահպանողական ԺԿ-ն: Ստորև ներկայացնում ենք հարցումների արդյունքները.

"Poll of polls "

2018թ. Դեկտեմբեր  

 

"Metroscopia "

2018թ. Դեկտեմբեր

 

"Poll of polls"

2019թ. Ապրիլ

1.

ԻՍԱԿ – 23%

ԻՍԱԿ - 22,2%

ԻՍԱԿ – 30%

2.

ԺԿ – 21%

ՔՔԿ – 20,5

ԺԿ – 21%

3.

ՔՔԿ – 15%

ԺԿ -  18%

ՔՔԿ – 15%

4.

ՄՄԿ – 12%

ՄՄԿ – 17,9%

ՄՄԿ – 12%

5.

ՁԿ – 10%

ՁԿ – 11,5%

ՁԿ -10%

Այս ընտրություններում հաջողության հասնելու համար կարևոր է են լինելու քաղաքական ուժերի ձեռքբերումները վերջին 10 ամսվա ընթացքում:

Ի օգուտ իշխող ԻՍԱ-ի արձանագրվում է, որ վերջին ամիսներին բացվել են նոր աշխատատեղեր, բնապահպանական և սոցիալական նախաձեռնություններ են իրականացվել: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ, առնվազն սոց հարցումների տվյալներով, այս ուժին դժվար թե հաջողվի հավաքել ձայների մեծամասնությունը, ուստի օրակարգում է լինելու կոալիցիա ձևավորելու հարցը:

Բացի այդ, բավական փոքր է ձայների տարբերությունը երկրորդ ուժի՝ ընդդիմադիր Ժողովրդի կուսակցության հետ: Ուստի, ինտրիգն Իսպանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ բավական մեծ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: