ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կրկին ակտիվացնում է միջնորդությունը բանակցային գործընթացում

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրը՝ ապրիլի 15: Ելնելով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ամփոփումներից՝ տրամաբանական է ակնկալել, որ արտաքին գործերի նախարարները շարունակելու են կարգավորման սկզբունքների և դրանց ընկալումների «պարզաբանման» գործընթացը, ինչպես նաև փորձելու են հստակեցնել բանակցային գործընթացի հետագա ընթացքը:

Սակայն, այս փուլում առավել ուշագրավը հանդիպման ձևաչափն է, մասնավորապես՝ այն, որ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին հանդիպումն է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ՝ չհաշված Մոսկվայում Ալիևին և Փաշինյանին ծանոթացնելը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԱԳ նախարարների հանդիպումները մինչ այժմ տեղի են ունեցել կամ առանց միջնորդների, կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Ռուսաստանի միջնորդությունը բանակցային գործընթացում նորություն չէ, նման ակտիվ միջնորդություն եղել է Կազանի հանդիպման նախապատրաստական փուլում, ինչպես նաև Ապրիլյան պատերազմից հետո, երբ Սանկտ-Պետերբուրգում հայտարարություն ընդունվեց հրադադարի ամրապնդման վերաբերյալ:

Ռուսաստանի միջնորդությունն այս փուլում կարող է միաժամանակ մի քանի ազդակ պարունակել իր մեջ:

Առաջինը, Ռուսաստանը, որպես միջնորդ, եթե վերջին տարվա ընթացքում բավական պասիվ էր և հստակ քայլեր չէր ձեռնարկում, ապա այժմ ակտիվանում է, և սկսելու է կրկին ինտենսիվ զբաղվել կարգավորման գործընթացի առաջմղմամբ:

Եվ երկրորդը, ելնելով անցյալի փորձից, կարող ենք ենթադրել, որ ի դեմս Ռուսաստանի ակտիվանալու է ճնշումը կողմերի վրա՝ ծանոթացումներից և հայտարարություններից ավելի հստակ գործողությունների անցնելու համար: Ի դեպ, այդ մասին հիշատակվում էր նաև մարտի 29-ի Վիեննայի հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ՝ երկու առաջնորդները պայմանավորվել էին հստակ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում:

Ուստի, այս հանդիպումը կարող է բանակցային գործընթացի այս փուլում բավական շոշափելի ազդակ ծառայել՝ օրակարգը հստակեցնելու և հստակ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: