Ո՞վ է այս նկարի հեղինակը. Պարույր Սևակի և «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավի առաջին հանդիպումը. հարցազրույց նկարչի դստեր հետ (ԲԱՑԱՌԻԿ)
Այս տարի նշվում է հայ մեծագույն երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը: «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Կոմիտաս. վերջին գիշերը» նկարի հեղինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի դստեր` նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանի հետ:
- Տիկի´ն Մուրադյան, ինչպիսի՞ն էր Սարգիս Մուրադյանի ճանապարհը դեպի «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավը:
- Սարգիս Մուրադյանը ծնվել է 1927 թվականին գաղթականների ընտանիքում, ովքեր Արևմտյան Հայաստանից գաղթել ու հիմնավորվել են Երևանում: Քանի որ եղել է նման ընտանիքից ու բազմաթիվ պատմություններ է լսել, հայրանասիրական ու Հայոց ցեղասպանության թեմատիկան եղել է իր ստեղծագործական կարևոր թելերից մեկը: Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները` Եղեռնը, ազգային ազատագրական պայքարը, քաղաքացիական պատերազմը և խորհրդայնացումը, հայկական գավառի արդյունաբերացումը, Երկրորդ աշխարհամարտը, 60-70–ականներին հայ մտավորականության վերելքը, երկրում տեղի ունեցած հետագա սոցիալ-մշակութային և քաղաքական փոխակերպումները` ընդհուպ մինչև սումգայիթյան եղեռն: Հայրս գործուն մասնակցություն է ունեցել 1965թ. Հայոց ցեղասպանության ճանաչմանն և 1988 թթ. Արցախյան հիմնախնդրի արդար լուծմանն ուղղված պայքարին։
1951 թվականին Երևանի Գեղարվեստի Ինստիտուտն ավարտելու ժամանակ արդեն հայրս ուզել է իր դիպլոմային աշխատանքն անել հայրենասիրական թեմայով՝ հատկապես Ավարայրի ճակատամարտ: Այդ ժամանակ Ստալինը դեռ ողջ էր, նման թեմաները համարվում էին նացիոնալիստական և դատապարտվում էին, և իրենց ինստիտուտի ռեկտոր Արա Սարգսյանը խորհուրդ չի տվել նման վտանգավոր թեմա նկարել, սակայն ասեմ, որ հենց այդ ժամանակ արված էսքիզը կա, որը վերջերս ցուցադրել ենք՝ իր 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Քանի որ թեման արգելվեց, ինքը մտքում այնուամենայնիվ պահել էր և Ստալինի մահից հետո Մուրադյանն առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Կոմիտաս. վերջին գիշերը», «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ») և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին: «Կոմիտաս. վերջին գիշերը» նկարը Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս է կազմում։ Նշեմ, որ Կոմիտասին մինչ այդ էլ են նկարել, բայց երբեք իրեն չեն դրել Ցեղասպանության կոնտեքստի արտահայտման մեջ:
1956 թվականին դարակազմիկ ու արդեն դասական դարձած «Կոմիտաս. վերջին գիշեր» գործը և´ Ցեղասպանության մասին բաձրաձայնելու, և´ Կոմիտասին՝ որպես հայ կործանված մտավորականի հավաքական կերպար ներկայացնելու, սիմվոլի վերածվեց: Նշեմ որ «Կոմիտաս. վերջին գիշեր»-ը հայրիկիս սիրելի գործերից է եղել:
- Ինչպե՞ս հայտնի դարձավ «Կոմիտաս. վերջին գիշեր»-ը:
- Հայաստանում հերթական Հանրապետական ցուցահանդեսի մասնակցելուց հետո` 1957 թվականին, երկար քննարկումներ են եղել թե արդյոք արժե տանել նկարը Մոսկվայում ցուցադրության, որտեղ անցկացվում էին Հայաստանի մշակույթի օրեր, թե՝ ոչ: Ասում են` մեր նախարարության որոշ աշխատակիցներ սարսափելի վախեցել են այդ թեմատիկայով ներկայանալ Մոսկվայում: Վերջում, շնորհիվ այդ ժամանակվա մշակույթի փոխնախարարի, ով պնդել է` ասելով, որ նկարը շատ հզոր գործ է, այն տարան Մոսկվա՝ մասնակցելու ցուցահանդեսի, որտեղ նկարն արժանացավ Ոսկե մեդալի: Ստացվում է, որ այն ընդունվել է թե´ հասարակության, թե´ երկրի ղեկավարության կողմից:
Ի դեպ, նկարի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա: Պարույր Սևակն այդ ժամանակ ասպիրանտ էր Մոսկվայում և ցուցահանդեսի ժամանակ մտնում է դահլիճ, մոտենում հայկական արվեստի ցուցահանդեսը նայելու, կանգնում է «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավի առաջ ու ասում. «ո՞վ է այս նկարի հեղինակը» և հենց այդ ժամանակ ծանոթանում է հայրիկիս հետ: Այո´, մի քիչ լեգենդի է նման: Ու երբ հետագայում ես կարդացի մայրիկիս ու հայրիկիս նամակագրությունը արդեն իրենց մահից հետո, այդտեղից հասկացա, որ, այնուամենայնիվ, նրանք նախկինում թեթև ծանոթ են եղել Երևանից: Որպես մարդ ծանոթ էին, բայց այդ օրը հայտնագործել են իրար որպես արվեստագետ: Ցուցահանդեսի օրը հայրս ու Պարույրը միասին գնում են վերջինիս ուսանողական հանրակացարան, որտեղ ամբողջ գիշեր մեկը գրել է Կոմիտաս, մյուսը՝ նկարել: Եվ հենց այդտեղից ծնվել է նրանց անբաժան ընկերությունը: Ի դեպ, նրանց ընկերության վառ արտահայտումը Սևակի տուն թանգարանում հայրիկիս որմնանկարն է, ինչպես նաև Սևակի բազմաթիվ դիմանկարները: Հայրս Սևակին ևս որպես մեր ժամանակների հավաքական կերպար էր ներկայացնում:
Զրուցեց Ռոզի Միքայելյանը
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ