ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Սենատի հանձնաժողովի լսումներին

Courtesy: Shutterstock/orhan cam

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում բարձրացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը` Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում.

Մենենդեզ. «Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից»:

Սաթերֆիլդ. «Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»:

Մենենդեզ. «Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է»:

Սաթերֆիլդ. «Այո՛»:

Մենենդեզ. «Եվ դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր...»

Սաթերֆիլդ. «Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, և ես միանում եմ այդ հայտարարությանը»:

Մենենդեզ. «Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր»:

Սաթերֆիլդ. «Նախագահի հայտարարությունն ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է»:

Մենենդեզ. «Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ»:

Սաթերֆիլդ. «Ես պատմաբան եմ և լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից»:

Մենենդեզ. «Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»:

Սաթերֆիլդ. «Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից»:

Մենենդեզ. «Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: և մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը»:

Լսումների ընթացքում սենատորներ Շահինի և Մենենդեզի պահանջով ապագա դեսպանն անդրադարձել են նաև Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներին և ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգերի գնման գործարքին: Ըստ Սաթերֆիլդի, Անկարայի կողմից ռուսական զենքի գնումներն անհեռատեսական քայլ է.

«Եթե Թուրքիան ձեռք բերի Ս-400 համակարգերը, նրանք այլևս չեն կարող ձեռք բերել Ֆ-35 ամերիկյան մարտական ինքնաթիռները: Այլևս չի լինելու Փեթրիոթ համակարգերի վաճառք, եթե նրանք գնեն Ս-400: Սա լինելու է ոչ իմաստուն քայլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: