ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանից ժամանած պատվիրակությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ապրիլի 23-ին հանդիպել է Իրաքյան Քրդստանից ժամանած պատվիրակության հետ:

Հյուրերը Հայաստանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ:

Ռուստամ Բաքոյանը կարևորել է Հայոց եղեռնի ճանաչման գործընթացը և ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարը: Պատգամավորը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և դրա դեմ պայքարը պետք է սկսել ամենաստորին մակարդակներից` չթողնելով, որ ատելությունն ու անհանդուրժողականությունը արմատավորվեն հասարակություններում:

Ռուստամ Բաքոյանն անդրադարձ է կատարել Իրաքի Սինջար նահանգում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը` պատվիրակության անդամներին հորդորելով իրենց հերթին քայլեր ձեռնարկել` բացառելու Իրաքում եզդիների հանդեպ խտրականությունն ու անհանդուրժողականությունը:

Պատվիրակության ղեկավար Ռամիկ Ռամազան Կադիրը, ով Քրդստանի Չամչամալի քաղաքապետն է, խոսել է 1988 թվականին Սամադ Հուսեինի կողմից Իրաքյան Քրդստանում իրականացված «Անֆալ» օպերացիայի մասին, որի հետևանքով շուրջ 50.000 մարդ է ցեղասպանվել:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ քայլեր իրականացնել ցեղասպանությունների դեմ պայքարում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: