ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկական ավանդական խոհանոց. պատրաստում ենք աշխարհի ամանատարածված ապուրներից մեկը

food24.com

Հնդկաստանն ունի աշխարհի ամենաբուրավետ և գունագեղ խոհանոցը: Հետաքրքրական է այն, որ հնդիկները, ելնելով իրենց ցեղային պատկանելությունից, ապրելու շրջանից, ուտում են գրեթե այն ամենն ինչ կերել են իրենց նախնիները:

Արաբական, թուրքական և նույնիսկ եվրոպական ազդեցությունների համադրությունը, որոնք ձեռք են բերվել պատմության ընթացքում, Հնդկաստանին հնարավորություն են տալիս հպարտանալու ազգային սննդի ռեպերտուարի հազարավոր զանազանակերպմամբ:
Հնդկաստանի խոհարարական մշակույթը առանձնանում է ինքնատիպությամբ: 

Բոլոր հնդիկները կերակուր պատրաստելն ու սնունդն ընդունելը համարում են ամենակարևոր ծիսակարգը, և այն հարգված է նաև այս «արագ» դարաշրջանում: Սննդին այստեղ մեծ նշանակություն են տալիս:

Սննդի ավանդույթների զարգացման վրա ազդել են իսլամը և հինդուիզմը: Բացի այդ, հնդկական մշակույթի ձևավորման ողջ ժամանակահատվածում այլ երկրներից ներգաղթածները զգալիորեն ազդել են հնդկական խոհանոցի առանձնահատկությունների վրա: Ֆրանսիացիների շնորհիվ Հնդկաստանը սկսեց տնական հաց և սուֆլե պատրաստել, իսկ պորտուգալացիներն այստեղ բերեցին կարմիր պղպեղը (паприка), որն այսօր հնդիկների կողմից լայնորեն օգտագործվում է շատ ուտեստների պատրաստման ժամանակ: Սակայն հնդիկների խոհանոցում ամենակարևոր փոփոխություններն իրականացրել են մոնղոլները, որոնք մի քանի դար կառավարել են Հնդկաստանը: Մոնղոլները հնդկական խոհանոց են ներմուծել յուղոտ փլավը, չորացրած պտուղները և սերուցքը, ինչպես նաև նուշով լցոնված հացը: Շնորհիվ մոնղոլների, հնդիկները ճանաչեցին թոնիրը:

Հնդիկները շատ են օգտագործում համեմունքներ: Դրանցից հատկապես հայտնի են համեմի սերմը, հիլը, դարչինը, քրքումը: Համեմունքների մեծամասնությունն օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, դրանք հիմնականում բուժիչ հատկություններ ունեն:

Սակայն, այնուամենայնիվ, քարին Հնդկաստանի ամենատարածված և հաճախ օգտագործվող համեմունքներից մեկն է: Այս համեմունքի բաղադրության մեջ մտնում է քրքում, չաման, սխտոր, համեմի սերմ, չիլի պղպեղ: Քարին նաև լինում է ծովամթերքով:

Հնդկական խոհարարներն օգտագործում են համեմունքների տարբեր համադրություն, որոնք ճաշատեսակներին տալիս են եզակի նուրբ բույր և յուրահատուկ համ: Համեմունքն օգտագործվում է միայն թարմ աղացած, ցանկալի է սեփական պատրաստման: Հնդիկները հաճախ օգտագործում են բրնձ, որի հետ հաճախ մատուցում են տոնդակ՝  կոկոսի յուղով տապակած ձուկ, ինչպես նաև ծովախեցգետինով կոտլետներ, կիսմուր՝ ծովախեցգետնով և կոկոսով աղցան և սուկեմ` ծովամթերքով հատուկ կերակրատեսակ:

Հնդկաստանում անտանելի շոգը, բարձր խոնավությունը մսի պահպանումը դժվար են դարձնում, և մսի մեջ կուտակվող մեծ թվով մակաբույծները ստիպում են մարդկանց փնտրել սպիտակուցի այլ աղբյուրներ: Իսկ հնդիկները գտել են զարմանալի փոխարինող: Դրանք տարատեսակ հատիկավորներն են, որը Հնդկաստանում մեկ ընդհանուր անվան տակ կոչվում է դալ: Լոբին չափազանց հարուստ է սպիտակուցներով, դրանք հեշտ է աճեցնել և եփել, հավանաբար լոբու տեսակներն ավելի շատ են, քան մսի տեսակներ են և դրանք բոլորն էլ կարող են օգտագործվել ապուրի մեջ: Բայց կան նախապատվություններ: Եթե խոսում ենք դալ ապուրի մասին, ապա այստեղ ավելի շատ օգտագործվում են կարմիր, քան կանաչ հատիկավորներ:

Դալ ապուրը պատրաստում են Հնդկաստանում, Պակիստանում, Նեպալում, Բանգլադեշում և Շրի Լանկայում` ստացվում է շուրջ 1 միլիարդ մարդ, չհաշված Եվրոպայում և Ամերիկայում աճող հետաքրքրությունը կերկուրի հանդեպ: Այսպիսով, սա աշխարհի ամենատարածված տաք կերակուրն է (չինական լապշայից հետո):

Բաղադրությունը`

  • 1 բաժակ կարմիր ոսպ/լոբի/ոլոռ
  • 2.5 բաժակ ջուր
  • 1 թ/գ աղ
  • 1/4 թ/գ քրքում
  • 3 ճ/գ հալած յուղ
  • 3 միջին չափի լոլիկ
  • 1/2 թ/գ քիմիոնի հատիկներ
  • 1/2 թ/գ մանանեխի հատիկներ
  • 1-20 հատ չորացրած կարմիր պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 1 ճ/գ մանր կտրատած կանաչ կծու պղպեղ
  • 2թ/գ մանր կտրատած իմբիր
  • 2ճ/հ համեմ
  • 1/2 թ/գ կարմիր պղպեղ
  • 1/2 թ/գ աղ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1/2 թ/գ մանգոյի փոշի
  • 1/4 թ/գ գարամ մասալա

Պատրաստման եղանակը`

  1. Հատիկավորները լվալ և թրջել 3 բաժակ ջրի մեջ, թողնել 1 ժամ: Դրա ծավալը կրկնակի կմեծանա: Մնացած ջուրը թափել:
  2. Լվացած հատիկները լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 2.5 բաժակ ջուր, 1 թ/գ աղ, 1/4 թ/գ քրքում և եփել միջին ուժգնության կրակի վրա: Այն պիտի շատ փափուկ լինի: Եթե ջուրը շուտ գոլորշանա ընթացքում ավելացնել:
  3. Թավայի մեջ լավ տաքացնել հալած յուղը, ավելացնել քիմիոնի և մանանեխի հատիկներն ու չորացրած չիլի պղպեղը: Երբ հատիկները սկսեն ճտճտալ, ավելացնել դափնու տերևները, կծու կանաչ պղպեղը, իմբիրը և կարմիր պղպեղը (փոշի): Խառնել մի քանի վայրկյան:
  4. Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը, աղը և շաքարավազը: Եփել, մինչև որ լոլիկը լավ փափկի:
  5. Ավելացնել համեմը, մանգոյի փոշին, գարամ մասալան: Եփել մեկ րոպե, ապա ավելացնել խաշած հատիկները: Եփել ևս 2-3 րոպե: Մատուցել տաք վիճակում խաշած բրնձի հետ:

Բարի ախորժակ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: