Հնդկական ավանդական խոհանոց. պատրաստում ենք աշխարհի ամանատարածված ապուրներից մեկը
Հնդկաստանն ունի աշխարհի ամենաբուրավետ և գունագեղ խոհանոցը: Հետաքրքրական է այն, որ հնդիկները, ելնելով իրենց ցեղային պատկանելությունից, ապրելու շրջանից, ուտում են գրեթե այն ամենն ինչ կերել են իրենց նախնիները:
Արաբական, թուրքական և նույնիսկ եվրոպական ազդեցությունների համադրությունը, որոնք ձեռք են բերվել պատմության ընթացքում, Հնդկաստանին հնարավորություն են տալիս հպարտանալու ազգային սննդի ռեպերտուարի հազարավոր զանազանակերպմամբ:
Հնդկաստանի խոհարարական մշակույթը առանձնանում է ինքնատիպությամբ:
Բոլոր հնդիկները կերակուր պատրաստելն ու սնունդն ընդունելը համարում են ամենակարևոր ծիսակարգը, և այն հարգված է նաև այս «արագ» դարաշրջանում: Սննդին այստեղ մեծ նշանակություն են տալիս:
Սննդի ավանդույթների զարգացման վրա ազդել են իսլամը և հինդուիզմը: Բացի այդ, հնդկական մշակույթի ձևավորման ողջ ժամանակահատվածում այլ երկրներից ներգաղթածները զգալիորեն ազդել են հնդկական խոհանոցի առանձնահատկությունների վրա: Ֆրանսիացիների շնորհիվ Հնդկաստանը սկսեց տնական հաց և սուֆլե պատրաստել, իսկ պորտուգալացիներն այստեղ բերեցին կարմիր պղպեղը (паприка), որն այսօր հնդիկների կողմից լայնորեն օգտագործվում է շատ ուտեստների պատրաստման ժամանակ: Սակայն հնդիկների խոհանոցում ամենակարևոր փոփոխություններն իրականացրել են մոնղոլները, որոնք մի քանի դար կառավարել են Հնդկաստանը: Մոնղոլները հնդկական խոհանոց են ներմուծել յուղոտ փլավը, չորացրած պտուղները և սերուցքը, ինչպես նաև նուշով լցոնված հացը: Շնորհիվ մոնղոլների, հնդիկները ճանաչեցին թոնիրը:
Հնդիկները շատ են օգտագործում համեմունքներ: Դրանցից հատկապես հայտնի են համեմի սերմը, հիլը, դարչինը, քրքումը: Համեմունքների մեծամասնությունն օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն է ունենում, դրանք հիմնականում բուժիչ հատկություններ ունեն:
Սակայն, այնուամենայնիվ, քարին Հնդկաստանի ամենատարածված և հաճախ օգտագործվող համեմունքներից մեկն է: Այս համեմունքի բաղադրության մեջ մտնում է քրքում, չաման, սխտոր, համեմի սերմ, չիլի պղպեղ: Քարին նաև լինում է ծովամթերքով:
Հնդկական խոհարարներն օգտագործում են համեմունքների տարբեր համադրություն, որոնք ճաշատեսակներին տալիս են եզակի նուրբ բույր և յուրահատուկ համ: Համեմունքն օգտագործվում է միայն թարմ աղացած, ցանկալի է սեփական պատրաստման: Հնդիկները հաճախ օգտագործում են բրնձ, որի հետ հաճախ մատուցում են տոնդակ՝ կոկոսի յուղով տապակած ձուկ, ինչպես նաև ծովախեցգետինով կոտլետներ, կիսմուր՝ ծովախեցգետնով և կոկոսով աղցան և սուկեմ` ծովամթերքով հատուկ կերակրատեսակ:
Հնդկաստանում անտանելի շոգը, բարձր խոնավությունը մսի պահպանումը դժվար են դարձնում, և մսի մեջ կուտակվող մեծ թվով մակաբույծները ստիպում են մարդկանց փնտրել սպիտակուցի այլ աղբյուրներ: Իսկ հնդիկները գտել են զարմանալի փոխարինող: Դրանք տարատեսակ հատիկավորներն են, որը Հնդկաստանում մեկ ընդհանուր անվան տակ կոչվում է դալ: Լոբին չափազանց հարուստ է սպիտակուցներով, դրանք հեշտ է աճեցնել և եփել, հավանաբար լոբու տեսակներն ավելի շատ են, քան մսի տեսակներ են և դրանք բոլորն էլ կարող են օգտագործվել ապուրի մեջ: Բայց կան նախապատվություններ: Եթե խոսում ենք դալ ապուրի մասին, ապա այստեղ ավելի շատ օգտագործվում են կարմիր, քան կանաչ հատիկավորներ:
Դալ ապուրը պատրաստում են Հնդկաստանում, Պակիստանում, Նեպալում, Բանգլադեշում և Շրի Լանկայում` ստացվում է շուրջ 1 միլիարդ մարդ, չհաշված Եվրոպայում և Ամերիկայում աճող հետաքրքրությունը կերկուրի հանդեպ: Այսպիսով, սա աշխարհի ամենատարածված տաք կերակուրն է (չինական լապշայից հետո):
Բաղադրությունը`
- 1 բաժակ կարմիր ոսպ/լոբի/ոլոռ
- 2.5 բաժակ ջուր
- 1 թ/գ աղ
- 1/4 թ/գ քրքում
- 3 ճ/գ հալած յուղ
- 3 միջին չափի լոլիկ
- 1/2 թ/գ քիմիոնի հատիկներ
- 1/2 թ/գ մանանեխի հատիկներ
- 1-20 հատ չորացրած կարմիր պղպեղ
- 2 հատ դափնու տերև
- 1 ճ/գ մանր կտրատած կանաչ կծու պղպեղ
- 2թ/գ մանր կտրատած իմբիր
- 2ճ/հ համեմ
- 1/2 թ/գ կարմիր պղպեղ
- 1/2 թ/գ աղ
- 1 թ/գ շաքարավազ
- 1/2 թ/գ մանգոյի փոշի
- 1/4 թ/գ գարամ մասալա
Պատրաստման եղանակը`
- Հատիկավորները լվալ և թրջել 3 բաժակ ջրի մեջ, թողնել 1 ժամ: Դրա ծավալը կրկնակի կմեծանա: Մնացած ջուրը թափել:
- Լվացած հատիկները լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 2.5 բաժակ ջուր, 1 թ/գ աղ, 1/4 թ/գ քրքում և եփել միջին ուժգնության կրակի վրա: Այն պիտի շատ փափուկ լինի: Եթե ջուրը շուտ գոլորշանա ընթացքում ավելացնել:
- Թավայի մեջ լավ տաքացնել հալած յուղը, ավելացնել քիմիոնի և մանանեխի հատիկներն ու չորացրած չիլի պղպեղը: Երբ հատիկները սկսեն ճտճտալ, ավելացնել դափնու տերևները, կծու կանաչ պղպեղը, իմբիրը և կարմիր պղպեղը (փոշի): Խառնել մի քանի վայրկյան:
- Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը, աղը և շաքարավազը: Եփել, մինչև որ լոլիկը լավ փափկի:
- Ավելացնել համեմը, մանգոյի փոշին, գարամ մասալան: Եփել մեկ րոպե, ապա ավելացնել խաշած հատիկները: Եփել ևս 2-3 րոպե: Մատուցել տաք վիճակում խաշած բրնձի հետ:
Բարի ախորժակ
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ