ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։

Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։

Խորհրդարանի ընդունած բանաձևում ասված է՝ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության պարագայում անհրաժեշտ է հիշել անցայլի անդունդները։

Այսպիսով, Հանրապետության Ասամբլիան լիագումար նիստի ընթացքում իր կարեկցանքն է հայտնում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին՝ պահպանելով հիշողությունը, որպես ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարր»։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: