ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ովքե՞ր են Վրաստանի նախագահի հայտարարությունների հասցեատերերը

Кавказ.Реалии

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալի կենտրոնում է հայտնվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի վերաբերյալ հայտնած դիրքորոշման պատճառով: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չանի այնպիսի քայլեր, որոնք կսադրեն այլ երկրների։

Զուրաբիշվիլիի այս հայտարությանն արձագանքել է ընդդիմությունը՝ սպառնալով, որ միջոցներ կձեռնարկի՝ ընդհուպ մինչև իմփիչմենթ: Ընդդիմությունը նշել է նաև, որ Զուրաբիշվիլին իր սկանդալային հայտարարությամբ խախտել է Սահմանադրությունն ու դուրս եկել իր իրավասությունների շրջանակից։ Նոր օրենքի համաձայն` արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նախագահը պարտավոր է համաձայնեցնել այն կառավարության հետ։ Ընդդիմությունը չի բացառում, որ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց կարող է սկսվել:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դավիթ Բակրաձեի խոսքով Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձները ձեռնտու են միայն Ռուսաստանին։ Բակրաձեն առաջ է քաշում այն հարցադրումը, թե արդյո՞ք նախագահը կարծում է, որ Վրաստանը չպետք է անվտանգության արևմտյան համակարգի մաս կազմի և պետք է միայնակ մնա ռուսական օկուպացիոն բանակի դեմ։

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ Կախա Կալաձեն էլ իր հերթին նշել է, որ Զուրաբիշվիլին անկախ թեկնածու է, ոչ թե կուսակցության անդամ, և իրենց որոշումն է եղել աջակցել անկախ թեկնածուին։ Կալաձեն հորդորել է չնունյացնել Զուրաբիշվիլիին կուսակցության հետ։ Նա ընդգծել է, որ ճանապարհն ու ընտրությունը, որն արել է Վրաստանի ժողովուրդը, ԵՄ մեծ ընտանիքին անդամակցելն է ու ՆԱՏՕ–ի հետ համագործակցելը։ «ԱՄՆ–ն միշտ եղել է, կա ու կմնա Վրաստանի ռազմավարական գործընկերը», ասել է քաղաքապետը։

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ  իշխող «Վրացական երազանք» կուսակության անդամ Թամար Չուգոշվիլին էլ իր հերթին զարմանք է հայտնել՝ նշելով, որ ամերիկյան բազաների հարց ընդհանրապես չկա Վրաստանի օրակարգում:.«Ես չեմ կարծում, որ արժի այս հարցի շուրջ մեծ քննարկում ծավալել»,- ասել է նա: Անդրադառնալով ԱՄՆ հետ համագործակցությանը՝ Չուգոշվիլին նշել է, որ այնուամենայնիվ ԱՄՆ հետ ցանկացած ռազմական համագործակցություն Վրաստանի համար առաջնահերթություն է։ «Այդ երկիրը մեր գլխավոր գործընկերն ու դաշնակիցն է», – հայտարարել է Չուգոշվիլին։

Խնդրո առարկա հայտարարությանը արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: ԱՄՆ դեսպանատան մամուլի և տեղեկատվության ներկայացուցիչն ասել է. «Մեզ հայտնի է Վրաստանի նախագահի մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ: Մենք միշտ հպարտանում ենք մեր համագործակցությամբ պաշտպանության և անվտանգության ոլորտում, և մենք հավատում ենք, որ այդ հարաբերություններն իրենց ձևով և բովանդակությամբ նպաստում են մեր ընդհանուր նպատակներին հասնելուն»:

Հայտարարության մեջ նաև ասվում է , որ ԱՄՆ-Վրաստան գործընկերությունը նպաստում է ՆԱՏՕ-ի ուժերի հետ Վրաստանի փոխհամաձայնությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու Վրաստանի կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև մեծացնում է երկրի պատրաստակամությունը պաշտպանելու իր ինքնիշխան տարածքը:

Ամփոփելով նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վրաստանի նախագահն իր կողմից արված հայտարարությունների պատճառով հայտնվում է քննադատությունների կիզակետում: Թվում է, թե նախագահը հաշվի չի առնում, որ իր կարծիքն ընկալվում է՝ որպես պետության դիրքորոշում: Չի բացառվում նաև, որ այս հայտարարությունները հստակ հասցեատեր ունեն:

Կարծես թե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը տարբերվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի նկրտումներից, և գուցե չի ընկալվում հենց այն պատճառով, որ նախագահը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հենքեր ստեղծել՝ թեկուզ միայն հայտարարությունների մակարդակով: Հայտարարությունները գուցե չփոխեն երկրի դիրքորոշումը, բայց Ռուսաստանի «ականջին հաճո» կլինեն, ինչն էլ գուցե երկարաժամկետ կտրվածքում դրական փոփոխությունների կամուրջներ կառուցեն ռուս-վրացական հարաբերություններում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: