ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ թողեց Սահակաշվիլիի դատավճիռը

Sputnik Грузия

Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտպանության հայցը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռը չեղարկելու մասին, որը ենթադրում է երեք տարվա բանտարկություն «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի Գլխավոր դատախազությունը:

«Վրաստանի Գերագույն դատարանի 2019 թվականի մայիսի 21-ի վճռի համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և նրա փաստաբանի վճռաբեկ գանգատը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի 2018 թվականի հուլիսի 18-ի վճռի առնչությամբ… բավարարված չէ»,- ասված է հայտարարության մեջ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին Սահակաշվիլիին հեռակա կարգով առաջադրել է մեղադրանքներ մի քանի քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման գործում պաշտոնեական լիազորությունների վերազանցում, խորհրդարանի պատգամավոր Գելաշվիլիի ծեծում և 2006 թվականին Գիրգվլիանիի սպանություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: