ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացավ «Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումները» գրքի շնորհանդեսը

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ Վահե Դավթյանի և Հովհաննես Թևոսյանի հեղինակած «Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումները» գրքի շնորհանդեսը։

Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելն իր ելույթում կարևորեց էներգահամակարգի դիվերսիֆիկացիան, ներքին և արտաքին ռիսկերը, որոնք քննարկվում են Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում: Նա մասնավորապես նշեց. «Էներգետիկ անվտանգությունը և «վերականգնվող էներգիայի» զարգացումը տարիներ շարունակ եղել են Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ուշադրության կերտրոնում»:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանն էլ նշեց, որ էներգետիկ բնագավառում վերջին տարիներին էական առաջխաղացումներ են գրանցվել՝ հատկապես ընդգծելով, որ Հայաստանում էներգետիկայի ոլորտում ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգետիկային, նախատեսվում է կառուցել հողմային, արևային, ջերմային էլեկտրակայաններ։ Նրա դիտարկմամբ Հայաստանն ունի արևային էնեգիայի զարգացման մեծ ներուժ: Ըստ Վարդանյանի, Հայաստանն այսօր ներդրումային նպաստավոր միջավայր է ապահովում այս ոլորտներում:

Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» ՀԿ նախագահ, գրքի համահեղինակներից Վահե Դավթյանն էլ իր ելույթում շեշտեց, որ այս կամ այն երկրի անվտանգության զարգացման համար էներգետիկ անվտանգությունը դիտարկվում է որպես միջազգային քաղաքականության գործոններից մեկը։ Միաժամանակ նա առաջարկեց մտածել էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի մշակման մասին:

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Ֆիզիկայի և ինժեներիայի ինստիտուտի ավագ դասախոս, «Օպտիմում» Էներջի ընկերության վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյանն անդրադարձավ վերականգնվող էներգիայի հիմնական աղբյուրներին՝ ներկայացնելով տեխնիկական մասը:

Գրքի վերաբերյալ կարծիք հայտնեց «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը, ով ողջունեց արված աշխատանքը և շնորհակալություն հայտնեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին նման աշխատանքի կատարմանն աջակցելու համար: Նա հատկապես կարևորեց աշխատանքում տեղեկատվության ամփոփ և անաչառ ներկայացումը: Բաբայանը կարևորեց գրքի լայն տարածումը տարբեր ոլորտների պատասխանատուների շրջանում:

Ծավալվեց քննարկում Հայաստանի էներգետիկ անվտանգության, էներգետիկ քաղաքականության հարցերի շուրջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: