Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Ալմաթա քաղաք այցի շրջանակում մայիսի 23-ին Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի, «Լույս» կենտրոնի տնօրեն Գառնիկ Օհանջանյանի, Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի «Լույս» կենտրոն և հանդիպել Ալմաթայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Աննա Հակոբյան նշել է, որ շատ երջանիկ է հայ համայնքի հետ հանդիպման առիթի համար։
«Ամեն անգամ որևէ երկրում հայ համայնքի հետ հանդիպմանը տարբեր զգացողություններ եմ ունենում, շատ հուզվում եմ: Զգացողությունները տարբեր են, մի կողմից ուրախ եմ, որ գալով նոր քաղաք տեսնում եմ իմ հայրենակիցներին և ինձ կարող եմ ավելի վստահ զգալ, բայց տխրում եմ, որ մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում։ Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ, որ կարող եմ շփվել ձեզ հետ։ Ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանից շատ սեր եմ բերել ու նաև Հայաստանում սպասում ենք բոլորիդ, աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանք վերադառնան և մշտական բնակություն հաստատեն իրենց հայրենիքում»,- ասել է Աննա Հակոբյանը։
Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։ Աննա Հակոբյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու ծրագրերը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ