ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահի հրամանագրով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ (Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում-խմբ.) կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Արզուման Հարությունյանը մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Գագիկ Հարությունյանի եղբայրն է: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: