ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է վտանգավոր Թրամփի նոր միգրացիոն ծրագիրը Հայաստանի համար

cnn.com

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է միգրացիոն բարեփոխումների նոր ծրագիր, որը ենթադրում է առաջին հերթին «Գրին քարտերի» տրամադրման ընթացակարգի փոփոխություն:

«Կառուցենք Ամերիկան» (Build America) անվանումը ստացած նոր միգրացիոն համակարգը նպատակ է հետապնդում երկիր ժամանող միգրանտների թվում բարձր որակավորում ունեցող մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնել մինչև 57 տոկոս: Այսինքն` նախապատվությունն այժմ տրվելու է երիտասարդ մասնագետներին, որոնք պահանջարկ ունեցող հմտություններ կամ սեփական բիզնեսը ստեղծելու ծրագրեր ունեն:

Ներկայումս ներգաղթյալների միայն 12% -ն է Միացյալ Նահանգներ ժամանում իրենց հմտությունների և որակավորման պահանջարկով պայմանավորված, այն դեպքում երբ օրինական միգրանտների 66 տոկոսն ընտանիքների վերամիավորման սկզբունքով է հաստատվում ԱՄՆ-ում: Նոր միգացիոն ծրագրով նախատեսվում է այդ թվերը փոփոխել` դարձնելով 57 և 33 տոկոս համապատասխանաբար:

Նախատեսվում է նաև բարձրացնել բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների տարեկան եկամուտը:  Ներկայում ներգաղթյալների միջին տարեկան աշխատավարձը ԱՄՆ-ում կազմում է մոտ 43.000 ԱՄՆ դոլար: Նոր ծրագրով բարձր մասնագիտական հմտություններով երկիր մուտք գործած ներգաղթյալները կունենան 126,000  ԱՄՆ դոլար միջին տարեկան եկամուտ: Այդ դեպքում օրինական ներգաղթյալների միջին տարեկան աշխատավարձը կբարձրանա` հասնելով մոտ 96 հազար դոլարի:

Փաստացի «Կառուցենք Ամերիկան» ծրագիրը նպատակ ունի գրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին ԱՄՆ:  Թրամփն իր միգրացիոն քաղաքականությամբ ցանկանում է  ընտրել միայն նրանց, ովքեր պետք են Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե նրանց, ովքեր վիճակահանության արդյունքում են այնտեղ հայտնվում։ Այլ կերպ ասած, Թրամփը նպատակ ունի խթանելու բազմաթիվ երկրներից «ուղեղների ներհոսքն» ԱՄՆ: Իսկ «ուղեղների արտահոսքն» առավել խնդրահարույց է հատկապես զարգացող երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների գիտաշխատողների թվաքանակը վերջին տարիներին նվազման միտում է արձանագրել։ Երկրում տիրող տնտեսական իրավիճակի և ցածր աշխատավարձերի պատճառով տարեցտարի երկիրը լքում են այն մարդիկ, որոնց կարիքը Հայաստանը հատկապես ունի և որոնք մեծ ներուժ ունեն: Միտումների պահպանման դեպքում «ուղեղների արտահոսքն» Հայաստանից աստիճանաբար կարող է խորանալ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: