Աշոտը ինչպես ծառայում է ԼՂՀ-ում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը. Աննա Հակոբյան
«Իմ այցերը պետբյուջեի հաշվին չի լինում։ Իմ այցն ամուսնուս հետ է լինում, ուղեկցում եմ իրեն, հավելյալ գումար չի նստում պետության վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին, Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, հաղորդում է Panorama.am-ը։
Հարցին՝ թե նախորդները չէի՞ն գնում, նա ասաց. «Չգիտեմ՝ ինչու չէին անում, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, իրենց ամուսնու կողքին լինել։ Ինչ իմանամ, ինչու չէին անում։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Ինչ ասեմ։ Մյուս կողմից իմ շրջագայությունները շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների ես նաև այդ գործունեությունն եմ վերցրել իմ վրա։ Նախկինում որևէ ղեկավարի տիկին այսքան ակտիվ որևէ գործունեություն չի ծավալել»։
Նա նշեց, որ եթե իր այցերը չունենան որևէ կարևորություն, հետադարձ օգուտ Հայաստանի համար, որևէ օգտակարություն, երբևէ չի գնա։
«Ինձ դա պետք չէ, ոչ թե պետական ռեսուրս չեմ ծախսի, իմ ընտանիքի, երեխայի ժամանակից չեմ ծախսի։ Եթե իմ գնալը շատ կարևոր չլինի կամ ամուսնուս կողքին լինելու տեսակետից, կամ աշխատանքի, հավատացեք, երբևէ չեմ գնա։ Թեման, որ ես կարող եմ ուղղակի ռեսուրսներ վատնել, ինչ ասեմ, չգիտեմ։ Եթե մեկ անգամ մեկն ասի, որ վնասում եմ, սիրով կդադարեցնեմ։ Ունեմ շատ-շատ սիրած աշխատանք, որը շատ կարոտում եմ»,- ասաց Ա. Հակոբյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է իր որդին Աշոտ Փաշինյանը, որը ծառայում է Արցախում, տեղափոխվել Երևան, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է։ Աշոտը ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ, առաջիկա մեկ տարին պետք է ծառայի, ենթադրում եմ, որ այդ ընթացքում կլինեն տարբեր զորամասեր, բոլոր զինվորները մասնակցում են դրան, սովորական երևույթ է։ Մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում որևէ հարցում, նույնիսկ այս Երևան գալն ու վերադառնալը չի տարբերվում մյուս զինվորներից»։
Ա. Հակոբյանն ասաց, որ Աշոտն ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
