ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգային ֆեդերացիաներին կոչ է արել չկորցնել զգոնությունը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Տամաշ Այանն ազգային ֆեդերացիաներին կոչ է արել շարունակել արգելված խթանիչների դեմ պայքարը:

Նրա խոսքով՝ դոպինգի հետ կապված խնդիրների պատճառով ծանրամարտը նույնիսկ կարող է դուրս մնալ Օլիմպիական խաղերի ծրագրից:

««Մաքուր» ծանրամարտ ունենալու համար պայքարը նոր է սկսվել:

ՄՕԿ-ի՝ ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու որոշումը չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը:

Պետք է շարունակել աշխատանքը տարբեր երկրներում հակադոպինգային մշակույթի փոփոխության ուղղությամբ»,- ասել է Տամաշ Այանը:

Հիշեցնենք, որ վերջերս ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում:

2017-ի հունիսին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել էր, որ եթե դոպինգ սկանդալները շարունակական բնույթ կրեն ծանրամարտում, ապա այդ մարզաձեւը կարող է հեռացվել Փարիզ-2024-ի ծրագրից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: