ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շատ կցանկանայի, որ Արցախի թիմը հաղթի. Ջորկաեֆ

Djorkaeff/Facebook

 

Ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Արցախում է` դիտելու CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դենիս Ջորկաեֆն ասել է, որ առաջին հերթին իրեն Արցախ է բերել առաջնությունը, սակայն այս ամենից զատ, կան մի շարք ծրագրեր, որոնք կքննարկվեն ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Հունիսի մեկին ներկա եմ գտնվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի բացման արարողությանը և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ: Կարծում եմ` սա մեծ հնարավորություն է, որպեսզի Արցախը ճանաչելի դառնա աշխարհին: Շատ կցանկանայի, որ Արցախի թիմը հաղթի: Ֆուտբոլային խաղերում ամենից կարևորը հաղթանակն է, և սա պետք է մաղթենք մեր մասնակից թիմերին: Նույնիսկ եթե խաղում են հաճույք ստանալու և ուրախանալու համար, միևնույն է հաղթանակը առաջնահերթ է բոլոր մասնակից թիմերի համար»,- նշել է Դ. Ջորկաեֆը:
Հիշեցնենք, Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայի Դեզին-Չարպիեի քաղաքապետի տեղակալն էր մշակութային և միջազգային հարցերով: Նա երրորդ սերնդի ֆրանսիացի է: Դենիս Ջորկաեֆի զավակները հայերեն են խոսում, նրանք պարբերաբար այցելում են Հայաստան: Ջորկաեֆը ինքը սիրում է Հայաստանը և չի բացառում իր պատմական հայրենիք այցելելու հնարավորությունը: Նա ֆեյսբուքյան իր էջում Ստեփանակերտից մի շարք լուսանկարներ է հրապարակել: Էջում կան նաև բազմաթիվ հայամետ հրապարակումներ:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: