ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ուզբեկստանի միջև առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է կնքվել

Առողջապահության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա այցով  Ուզբեկստանի Հանրապետությունում է:

Արսեն Թորոսյանը հանդիպել է Ուզբեկստանի առողջապահության նախարար Ալիշեր Շադմանովին: Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և ոլորտային հարաբերություններն ամրապնդելու համար ստորագրել են համաձայնագիր:

Նշենք, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև կնքված առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել հարաբերություններն առողջապահական համակարգում կատարվող բարեփոխումների ճանապարհին` ընդլայնելով համագործակցության ուղղությունները:

Միաժամանակ, նախատեսվում է համալիր առողջապահական ծառայությունների տրամադրում, դեղագործական գործունեության ծավալում, ինչպես նաև գիտական և բժշկական կադրերի պատրաստում, առողջապահության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության համակարգերի մշակում ու ներդրում: Աշխատանքներ կտարվեն նաև մոռացված և էլիմինացված հիվանդությունների կանխարգելման, հիվանդների, այդ թվում` հաշմանդամների բժշկական վերականգնման ուղղությամբ:

Առողջապահության նախարարը կարևորել է Ուզբեկստանի դերը Կենտրոնական Ասիայում, քանի որ, լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը տարածաշրջանում, ունի մեծ պոտենցիալ` առողջապահական ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: