ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պաշտպանության նոր նախարար կունենա

facebook

Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: Շանահանը պաշտոնաթող է լինում «2019 թվականի հունիսի 23-ի կեսգիշերին և ավարտում է իր աշխատանքը պաշտպանության նախարարությունում», նշվում է հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարար Մարկ էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա դրանից անմիջապես հետո «…» Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն ու գործառույթները էսփերին կանցնեն 2019 թվականի հունիսի 24-ի 00:01-ից»,- նշվում է փաստաթղթում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Շանահանը թողնում է պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի էսփերի թեկնածությունը: Վերջինս ներկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարն է: Այդ պաշտոնն զբաղեցնող անձը նախագահական կաբինետի անդամ չէ և ենթարկվում է պաշտպանության նախարարին: Թրամփն իր Twitter-ում գրել է, որ Շանահանն ինքն է որոշում ընդունել ինքնաբացարկի մասին: Մինչդեռ ավելի վաղ տվյալներ էին հայտնվել, որ Թրամփը դժգոհ է Շանահանից և դիտարկում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում մեկ ուրիշի նշանակման հնարավորությունը: Այս կադրային նշանակումը ենթակա է Կոնգրեսի Սենատի կողմից հաստատման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: