ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական «ՏՎԷԼ»-ը և հայկական ԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

«ՏՎԷԼ» ԲԸ և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) ստորագրել են 2019-2020թթ․ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է News.am-ը: 

Նախկինում, 2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձևավորվել է միջուկային ռեզերվի պաշար։

«Հիմնական պայմանագրի վերջին լրացումները թույլ կտան ոչ միայն ապահովել թարմ միջուկային վառելիքի Հայկական ԱԷԿ-ի ամբողջ պահանջը, այլև կայանի հարթակում համալրել դրա պահուստը, ինչը բարձրացնում է ռեակտորի ապահովման հուսալիությունը։ ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը հայկական գործընկերներին ավանդաբար առաջարկում է միջուկային վառելիքի մատակարարման հարմարավետ պայմաններ։ Մենք հաշվի ենք առնում այդ թվում միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ընթացիկ աշխատանքները, որոնք ժամանակավորապես սահմանափակում են էլեկտրաէներգիայի արտադրությունը», - նշել է «ՏՎԷԼ» ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորյևը։

«ՏՎԷԼ» ԲԸ և Հայկական ԱԷԿ-ի միջև հիմնական վառելիքային պայմանագիրը գործում է մինչև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը, այդ թվում դրա կենսական ցիկլը երկարացնելուց հետո։ 407,5 ՄՎտ դրվածքային հզորութայմբ Հայաստանի միակ ատոմային էներգաբլոկ է մատակարարվում Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիք։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: