ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աֆղանստանից զորքերը հանելով՝ ԱՄՆ-ն այնտեղ կթողնի հետախուզության ուժեր. Թրամփ

Известия

ԱՄՆ-ն կնվազեցնի Աֆղանստանում իր զորքերի թվաքանակը, բայց այնտեղ կթողնի հետախուզական ստորաբաժանումներ, NEWS.am-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետևենք... Ես կթողնեի, և մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն, շատ ավելի մեծ, քան կարելի է կարծել: Դա անչափ կարևոր է: Եվ մենք կարող ենք այդկերպ վարվել, բայց մենք պետք է զգալիորեն կրճատենք Աֆղանստանում մեր ուժերի թիվը»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազույցում:

Ընդ որում՝ նա Աֆղանստանն անվանել է «ահաբեկիչների լաբորատորիա»:

2001 թվականից ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Աֆղանստանում գործողություն են անցկացնում թալիբների և այլ խմբավորումների դեմ: Այս ռազմարշավը ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենաերկարատևն է դարձել: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարավային Ասիայում գործողությունների նոր ռազմավարություն էր ներկայացրել, որով նախատեսվում է Աֆղանստանում հակամարտության կարգավորմանը տարածաշրջանի երկրների ավելի ակտիվ մասնակցություն: Դրանից բացի, ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է սկսել «Թալիբան» արմատական շարժման հետ: Թալիբների մամուլի քարտուղար Մուհամմադ Սոհեյլ Շահինը մայիսի վերջին լրագրողներին ասել էր, թե «Թալիբանը» հույս ունի, որ բանակցությունների հաջորդ փուլում ԱՄՆ-ն կհայտարարի Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին:

ԱՄՆ Աֆղանստանի հարցով հատուկ դեսպանորդ Զալմայ Հալիլզադը հայտնել է, որ նոր միջաֆղանական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Դոհայում՝ Գերմանիայի և Կատարի միջնորդությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: