ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեյրութում մեկնարկել է Հայ մամուլի համահայկակական համագումարը

Հայ մամուլի համահայկակական համագումարը մեկնարկել է Բեյրութում Անթիլիասի Մայրավանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 2-ին  համագումարին բացման խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Նա նկատեց, որ Հայ մամուլի ծառայությանը նվիրված մշակների ներկայությունը վկայում է հայ ժողովրդի կյանքում մամուլի ներկայացրած համահայկական կարևորության և դրան վիճակված ճշտորոշիչ դերի մասին: Նա նշեց, որ ներկա տարին հռչակել են որպես Հայ մամուլի տարի։ Այդ առիթով նա ներկայացրեց հայ մամուլի անցյալի, ներկայի հետ աղերս ունեցող հատկանշական երևույթներ, լուրջ մտահոգություններ:  

«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է: Լուրերի հետևողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը: Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարևորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,-ասաց Արամ Առաջին կաթողիկոսը։

Նա նկատեց, որ աննախընթաց արագությունից մինչև բացարձակ ազատությունը իրենց առաջ լայնորեն բացել են անպատասխանատու և անմակարդակ լրագրության դռները՝ հետզհետե մեկուսացնելով տպագիր մամուլը:

Համագումարին Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: Համագումարին մասնակցում են լրատվադաշտի ներկայացուցիչներ, այդ թվում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: