ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ձնհալի նախանշաններ են երևում

AP

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոթը կասկածանք է հայտնել, որ Միացյալ Նահանգները միչև վերջ կիրականացնեն Թուրքիային F-35 կործանիչների մշակման ծրագրից դուրս թողնելու մասին իրենց սպառնալիքները:

Ճապոնական Օսակայում հունիսի 28-29-ը տեղի ունեցած Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում կայացած Էրդողան-Թրամփ հանդիպման արդյունքներով Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը ռուսական Ս-400 համակարգեր գնելու համար Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանելու: Սակայն Թրամփն անձամբ նման բան չի հայտարարել: Ռուս-թուրքական գործարքի հետ կապված նա նշել է, որ ամերիկյան նախորդ վարչակազմն անարդար է վարվել Թուրքիայի հետ՝ առաջարկելով Patriot համակարգերի գնման ոչ շահավետ պայմաններ: Այնուամենայնիվ, Թրամփի խոսքերով, պատժամիջոցների հավանականությունը դեռևս քննարկվում է:

Հիշեցնենք, ավելի վաղ ամերիկյան Սենատը հաստատել էր Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչներ փոխանցելու արգելքը` քանի դեռ վերջինս չի հրաժարվել ռուսական Ս-400-ների գործարքից: Սակայն սա միակ սահմանափակող միջոցառումը չէ, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են ձեռնարկել: Ակտիվորեն քննարկվում է թուրքական պաշտպանական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, ինչը լուրջ հարված կհասցնի ճգնաժամում գտնվող թուրքական տնտեսությանը: Տնտեսական նոր դժվարությունները կարող են էլ ավելի նվազեցնել թուրքական իշխանությունների վարկանիշը:

Պատժամիջոցների նման փաթեթի ընդունումը, սակայն, ոչ միայն կհարվածի Թուրքիային, այլ նաև Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին: Անկարայում արդեն հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չմատակարարի, իրենք կդիտարկեն ռուսական արտադրության կործանիչների գնման հնարավորությունը:

Այսպիսով, ԱՄՆ-ը կարող է զենքի իր ամենամեծ գնորդներից մեկին դրդել դեպի ռուսական ու չինական շուկաներ: Եվ սա, բնականաբար, շատ ավելի վատ հեռանկար է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի համար, քան միայն Ս-400-երի գնումը: Ուստի, Միացյալ Նահանգները Ս-400-երի գործարքի կապակցությամբ իր պատժամիջոցներում պետք է հնարավորինս զգույշ լինի, եթե չի ցանկանում կորցնել տարածաշրջանային իր կարևորագույն դաշնակցին: Թերևս սրանով է պայմանավորված ստեղծված իրավիճակին Թրամփի «ըմբռնումով» մոտենալը: Բացի այդ, Թուրքիան կարող է էական դերակատարում ունենալ Թրամփի հակաիրանական արշավում՝ հաշվի առնելով, որ այս երկու երկրները մշտապես պայքարել են տարածաշրջանային ազդեցության համար: Թրամփի համար կարևոր է Իրանի դեմ իր այս պայքարում միջազգային աջակցություն ունենալը, սակայն եվրոպական դաշնակիցները չեն շտապում մասնակցել այդ պայքարին:

Այսպիսով, երկու կողմն էլ հարաբերություններն առնվազն էլ ավելի չսրելու մոտիվացիա ունեն և առաջիկայում փորձելու են շարժվել հենց այդ ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: