ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգան հետ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս ամեն կերպ կաջակցի երկկողմ կապերի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: