ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ Թուրքիան ընտրեց ռուսական Ս-400-ները

RT

Հուլիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին ավարտվել է Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի բեռնումը երկու բեռնատար ինքնաթիռներում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռներն արդեն այսօր՝ հուլիսի 9-ին, Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:

Ռուսական Ս-400-ները բավական թանկ արժեցան Թուրքիայի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ բացասական արձագանքը և պատժամիջոցների սպառնալիքը: Արդյունքում, Թուրքիան զրկվեց F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան ռազմական կործանիչներից (չնայած նախապես արված վճարումներին), արգելակվեց նաև թուրք օդաչուների ուսուցումն ԱՄՆ-ում: Եվ այնուամենայնիվ, պաշտոնական Անկարան չընկրկեց ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ և չհրաժարվեց ամերիկյան "Patriot" համակարգերից գրեթե կրկնակի էժան ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու իր մտադրությունից՝ դրանով դառնալով ՆԱՏՕ-ի առաջին և միակ անդամ պետությունը, որ կստանա ռուսական ժամանակակից ՀՕՊ համակարգեր:

Բացի ռազմական և ֆինանսական առումով շահավետ գործարք լինելուց, Թուրքիայի ընտրությունը պայմանավորված էր նաև մի շարք այլ հանգամանքներով: Չմոռանանք, որ 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրում գտնվող ամերիկյան «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց Էրդողանի դեմ։ Մասնավորապես՝ այդ կայանից ինքնաթիռներ էին դուրս եկել, որոնք պետք է հարձակվեին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը: Այնուհետև Միացյալ Նահանգները հրաժարվեցին բավարարել Թուրքիայի պահանջը և վերջինիս հանձնել հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին: ԱՄՆ-Թուրքիա հակասությունները տարբեր հարցերի շուրջ պարբերաբար սրվում կամ մարում էին՝ մինչև այժմ վերջնականապես չհարթվելով: Բնականաբար, այդ լարվածության խորացման գործում պակաս նշանակություն չուներ նաև Սիրիայում քրդերի հետ դաշնակցելու ԱՄՆ-ի որդեգրած ռազմավարությունը: Իսկ ոուսական Ս-400-ների շուրջ ստեղծված իրավիճակն ու զարգացումները թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների սրացման, ինչու ոչ՝ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին արված «պատասխան գործողությունների» հերթական դրսևորումներից էին:

Կբարարվի՞ արդյոք ԱՄՆ-ն Թուրքիային զրկելով F-35 ռազմական կործանիչներից, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը: Իսկ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունին տարածաշրջանում տիրող լարված իրավիճակում կարող է նոր դիրքավորումների առիթ հանդիսանալ, ինչին պիտի պատրաստ լինենք նաև մենք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: