ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տնտեսական հեղափոխություն» հայտարարած երկրի համար սինգապուրյան այցը բավարարող չէ

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փիաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:  Հանդիպումների արդյունքում երկու երկրների և Հայաստանի միջև կնքվել են պայմանագրեր, դրանց թվում՝ Հայաստանի և Սինգապուրի Հանրապետությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը:

Սինգապուրյան այցի արդյունքում ձեռքբերված համաձայնագրերը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար շոշափելի արդյունքներ չեն ապահովի: Գոնե այս պահի դրությամբ դա այդպես է:

Օրինակ, կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը լավ է, երբ համաձայնագրով նախատեսված թիրախը մեծ է: Ի՞նչ է սա նշանակում: Եկամուտների կրկնակի հարկումը խնդրահարույց հարց է ոչ ռեզիդենտների համար, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում օտար երկրում: Նման դեպքերում տնտեսվարողները հաճախ են կրկնակի հարկվում՝ իրենց երկրում, և այն երկրում, որտեղ տնտեսական գործունեություն են վարում: Հայաստանի և Սիգնապուրի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակն այդ ծավալները չունի, որ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը շոշափելի արդյունքներ տա: Շատ ավելի կարևոր ձեռքբերում կլիներ այցի ընթացքում այդ հարաբերությունների զարգացմանը նոր զարկ տալը, օրինակ՝ երկու երկրների միջև կապիտալի տեղաշարժի պայմանների բարելավման ուղղությամբ արդյունք գրանցելը, որից հետո նոր կարելի էր մտածել այդ կապիտալի հարկման մասին:

Գրեթե նույն տրամաբանությունն է գործում այցի արդյունքում ձեռքբերված մյուս համաձայնագրերի դեպքում: Օրինակ, կրթության ու գիտության ոլորտում կնքված փոխըմբռնման հուշագրերը, նույնը՝ վերաբերող զբոսաշրջության ոլորտին, դեկլարատիվ բնութի են՝ այցը եղել է, կա արդյունք: Իսկ թե որքանով է այդ արդյունքը արդիական երկու երկրների ներկայիս հարաբերությունների համատեքստում, այս պահի դրութամբ հասկանալի չէ:

Առհասարակ, «տնտեսական հեղափոխության» հայտարարված գործընթացի մեջ գտնվող երկրի ղեկավարի այցը Սինգապուր, որը հայտնի է իր տնտեսական հրաշքով, հենց այս ուղղությամբ ինչ-որ արդյունքի, կամ գոնե հարաբերությունների զարգացման ակնկալիքներ է առաջացնում: Այցի վերջում վարչապետը եղավ նաև Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդում և դա այս կոնցետի ներքո դրական է, սակայն ոչ բավարար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: