ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան խոհանոց. պատրաստում ենք Բիրյանի

Համարվում է, որ իրաքյան խոհանոցն ունի 10 հազար տարվա պատմություն՝ ընդգրկելով շումերական, աքքադական, բաբելոնական, ասորական և հին պարսկական խոհանոցները։ Հնագույն իրաքյան ավերակներում հայտնաբերված արձանագրություններում պահպանվել են տարբեր բաղադրատոմսեր, որոնք պատրաստվել են կրոնական փառատոնների ժամանակ տաճարներում․ դրանք համարվում են աշխարհում առաջին խոհանոցային գրքերը։ Հնագույն Իրաքը, կամ Միջագետքը եղել է բազմաթիվ բարդ և տարբեր քաղաքակրթությունների հայրենիք։ Այն բացառիկ է եղել բոլոր ոլորտներում և այդ թվում խոհարարական արվեստում։ Միջնադարում, երբ Բաղդադը դարձել է Աբբասյան խալիֆայության մայրաքաղաքը, Իրաքի խոհանոցը հասել է իր զարգացման գագաթնակետին։ Այսօր Իրաքի խոհանոցն արտացոլում է տարբեր ժամանակներից ստացած ժառանգությունը, ինչպես նաև իր վրա է կրում հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի և Սիրիայի խոհարարական մշակույթների ազդեցությունը։

Իրաքյան խոհանոցի հիմնական բաղադրիչներն են բանջարեղենը՝ սմբուկ, լոլիկ, բամիա, սոխ, կարտոֆիլ, դդմիկ, սխտոր, պղպեղներ, հացահատիկները՝ բրինձ, բլղուր և գարի, լոբազգիները՝ ոսպ, սիսեռ և լոբի, մրգերը՝ թուզ, ծիրան, չամիչ, արմավ, խաղող, նուռ, ձմերուկ և ցիտրուսային մրգեր, մասնավորապես՝ կիտրոն։

Ինչպես Արևմտյան Ասիայի շատ երկրներում, այստեղ ևս մսեղենից շատ են օգտագործում հավի և ոչխարի միսը։ Ճաշատեսակների մեծ մասը մատուցվում է բրնձի հետ միասին (հատկապես բասմաթի տեսակի բրինձը, որն աճում է Իրաքի հարավում գտնվող ճահիճներում) ։ Բլղուրը ևս շատ ճաշատեսակներում է օգտագործվում ՝ սկսած հին ժամանակներից։

Բիրյանին կամ Բիրիյանին բրնձով պատրաստվող կերակրատեսակ է, որին ավելացվում են համեմունքներ միս, ձուկ, ձու կամ բանջարեղեն: Համեմունքների և սոուսների դերում կարող են լինել հալած կարագը, քիմիոնը, մեխակը, կարդամոնը, դարչինը, դափնու տերևը, շաֆրանը, անանուխը, սոխը, սխտորը: Այնուամենայնիվ, սա ամբողջական ցուցակ չէ: Բայց այն հիմնական մասն է, որն օգտագործվում է ըստ ճաշակի:

Տարատեսակ համադրությամբ ճաշատեսակը տարածված է ողջ Հարավային Ասիայում, ինչպես նաև արաբական երկրներում և հարավ-արևմտյան ասիական շրջաններում:

Բաղադրությունը.

  • միս - 1/2 կգ
  • բրինձ - 1 բ.
  • սոխ - 1
  • սխտոր - 1 պճ.
  • պղպեղի մածուկ - 2 ճ.գ.
  • յուղ քիմիոն -  2 ճ.գ.
  • համեմի սերմ
  • իմբիր
  • դարչին
  • հիլ
  • կարմիր և սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը.

  • Բրինձը կիսախաշ անել, ապա ողողել սառը ջրով:
  • Մանրացված միսը տապակել, ավելացնել մանրացված սոխն ու սխտորը, մածուկը և համեմել:
  • Խառնել բրինձը և կաթսայի կափարիչը ծածկել սրբիչով, թողնել, որ եփվի մարմանդ կրակի վրա 15 – 20 րոպե:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: