ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի նախկին խորհրդականին արգելել են օգտվել Twitter-ից, Facebook-ից և Instagram-ից

112 Украина

Դաշնային դատարանն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին օգտվել Twitter-ից, Facebook-ից և Instagram-ից, քանի որ նա անտեսել է բազմաթիվ նախազգուշացումներն այն մասին, որ հրապարակավ չքննարկի իր դեմ առաջադրված մեղադրանքների տարբեր կողմերը, այդ թվում կեղծ ցուցմունքներ տալու մասով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին, հայտնում է NEWS.am-ը:

Դաշնային դատավոր Էմի Բերման Ջեքսոնը համարել է, որ պետության նախկին ղեկավարի խորհրդականը խախտել է մինչև դատավարությունն սկսվելը կալանքից ազատ արձակվելու պայմանները։ Դատավորը չի չեղարկել Սթոունի ազատման որոշումը գրավի դիմաց, թեև չի բացառել նման հնարավորությունն ապագայում։

Թրամփի նախկին խորհրդականը փետրվարին դատարանին բացատրություններ է տվել Instagram-ում լուսանկարի հրապարակման հետ կապված, որտեղ դատավոր Ջեքսոնը պատկերված է որպես թիրախ։ CNN հեռուստաընկերության հարցազրույցում Սթոունը սոցցանցում նյութի տեղադրման պատասխանատվությունը դրել է «կամավոր օգնականի» վրա և ասել է, որ կարգադրել է հանել նյութը, նաև ներողություն է խնդրել դատավորից։

Սթոունը կալանվել է Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդա) հունվարի 25-ին։ Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի աշխատակիցները Սթոունին մեղադրել են այն բանում, որ նա փորձել է WikiLeaks կազմակերպությունից ստանալ հաքերների կորզած նյութերը, որոնք կարող էին վնաս հասցնել Թրամփի մրցակցուհուն ընտրություններում՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Թրամփի նախկին խորհրդականը պարտավոր է հանդես չգալ հրապարակային հայտարարություններով։ Նրան կարգադրվել է նաև հանձնել անձնագիրը և չլքել ԱՄՆ-ը մինչև դատավարության ավարտը։ Դատը նախատեսված է նոյեմբերի 5-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: