ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան պատժամիջոցները կարող են սերտացնել ռուս-թուրքական հարաբերությունները

Aleksandr Nemenov / AFP

Թեև հունիսին ճապոնական Օսակայում Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ Թրամփն ըմբռնումով էր մոտեցել ռուսական S-400  համակարգեր ձեռքբերելու Անկարայի որոշմանը,  պատժամիջոցներից Թուրքիային, այնուամենայնիվ, չհաջողվեց խուսափել: ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի մասնակցությունը նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում կասեցնելու մասին: Պենտագոնի ներկայացուցիչ Էլեն Լորդի խոսքերով, այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ից:

Նշվում է, որ Թուրքիայի դուրս գալը մեծ վնաս չի հասցնի F-35-երի ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել, իսկ Թուրքիան կկորցնի 9 մլրդ դոլար:

Անկարան արդեն արձագանքել է ԱՄՆ այս որոշմանը՝  նշելով, որ այն ոչ մի օրինական հիմնավորում չունի և կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Եվ S-400-ների շուրջ զարգացումները կարող են որոշիչ լինել թուրք-ամերիկյան ճգնաժամային հարաբերությունների համար:  Արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների սրումը կարող է ավելի սերտացնել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի համար առաջացնելով տարածաշրջանում էլ ավելի մեծ մարտահրավերներ, քան S-400-ների գործարքը:  Ի դեպ, Ռուսաստանում, ի պատասխան F-35-երի գործարքից Թուրքիայի բացառման, արդեն հայտարարում են փոխարենը Սու-35 ինքնաթիռների մարտակարարման պատրաստակամության մասին:

Թերևս սրանով է պայմանավորված, որ Վաշինգտոնում հայտարարում են, որ պատրաստվում են շարունակել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, իսկ ՆԱՏՕ-ում էլ՝ որ Թուրքիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու հարց չի բարձրացվել՝ չնայած ավելի վաղ նման հանարավորության մասին առնվազն ակնարկվում էր: «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ ոք երբեք այդ հարցը չի բարձրացրել, որովհետ մենք հասկանում ենք՝ բոլորս կախված ենք միմյանցից», - նշել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ S-400-ները հնարավոր չէ ինտեգրել «դաշինքի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերում», սակայն Թուրքիան նախկինի պես կարող է դրա մասը լինել։

Միմյանցից կախվածությունը լավ գիտակցում են նաև Թուրքիայում, որի անվտանգային համակարգը տասնամյակներ շարունակ ինտեգրվել է ՆԱՏՕ-ի համակարգին. ռազմական և անվտանգային հարցերում դեպի Ռուսաստան շրջադարձը Թուրքիայի համար կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: