ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտի և Երևանի միջև լավ հարաբերությունների համար հարկավոր է փոխադարձ վստահություն

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում: «Խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են», - ասել է Գրիգորյանը։ Անդրադարձ է եղել նաև դավադիր պատերազմ հրահրողների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ինչի վերաբերյալ ԱԱԽ քարտուղարը հայտարարել է, որ քայլեր կատարվում են դավադիր ուժերի հայտնաբերման ուղղությամբ. «Հրապարակային ինչ խոսվել է, միայն դրա մասին կարող ենք ասել, այլ բան չեմ կարող ասել»։

Պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի միջև լավ հարաբերությունների համար հարկավոր է փոխադարձ վստահություն և ակտիվ շփում, համագործակցություն:

Սակայն, այս պահին չի երևում, որ պաշտոնական հարաբերություններն իսկապես լավ մակարդակի վրա են, խնդիրներ չկան: Բարձր ղեկավարության շփումներն ավելի շատ արարողակարգային բնույթ են կրում, իրական համագործակցություն չի երևում, հրապարակային հայտարարությունները բավական սառն են: Եթե դրան գումարենք նաև հեղափոխական մթնոլորտն Արցախում տարածելու ցանկությունը, որի մասին պարբերաբար հայտարարում են Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ երկու օր առաջ «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր Արմեն Գրիգորյանը,  դրական որևէ փոփոխությունների մասին խոսելու հիմքեր չեն մնում:

Ավելին, Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ 2020-ին Արցախում կայանալիք ընտրությունները մաքուր և արդար կլինեն, ինչը նույնպես որոշակի բացասական ֆոն ստեղծեց, քանի որ նախկինում Արցախի ընտրությունների որակը երբեք հարցականի տակ չի դրվել:

Դավադիրների փնտրտուքը  հավելյալ կազմաքանդող երևույթ է, որը որևէ կերպ չի կարող դրական ազդել հարաբերությունների վրա, իսկ Հայաստանի իշխանություններն այդ գործելաոճից չեն հրաժարվում: Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ Արցախի և Հայաստանի միասնությունն ու միահամուռ լինելն, առաջին հերթին, անվտանգային հարց է: Սակայն, հերթական անգամ, անձնական էմոցիան շատ բաներից առաջ է անցել, և դա հաղթահարել չի հաջողվում:

Եթե հասել ենք նրան, որ, ինչպես այսօր ԱԱԽ քարտուղարը հայտարարեց, համահայկական խաղերը պիտի ցույց տան, թե ինչ լավ մակարդակի վրա են մեր հարաբերությունները, ուրեմն առնվազն մտածելու տեղիք ունենք: Հուսանք, որ ձգձգվող այս ճգնաժամը չի խորանա և սպասվող ընտրություններն Արցախում ոչ թե ցնցումներ, այլ կայունություն կբերեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: