ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է աշխատել ԱՀԿ-ի առևտրային նոր չափորոշիչների պայմաններում

РБК

Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առևտրային չափորոշիչներին: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

«Մենք աշխատում ենք Եվրամիությունից դուրս գալու պլանների վրա, նախընտրելի է համաձայնագրով, բայց եթե ԵՄ-ն չհանի բեքստոպի (Իռլանդիայի հյուսիսի և հարավի միջև թափանցիկ սահմանի պահպանումը երաշխավորող մեխանիզմ) մասին ոչ ժողովրդավարական կետը, մենք ստիպված կլինենք ժողովրդին ապահովելու որոշակիություն, որ մենք ԵՄ-ից դուրս ենք գալիս հոկտեմբերի վերջին: Եվ եթե դա նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս ԱՀԿ-ի կանոններով, ապա մենք պետք է դրան պատրաստ լինենք լավագույն կերպ»,- ասել է նա BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի եթերում: Ռաաբը նաև նշել է, կառավարությունն արագացնում է նման սցենարի նախապատրաստումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: