ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլթոնը հաստատել է ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության հաջող փորձարկումը

Рамблер/новости

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համատեղ հաջող փորձը:

 

«Հակահրթիռային պաշտպանության ոլորտում ամերիկյան և իսրայելական երկարատև համագործակցության ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել: Հաջող փորձարկումը ոչ միայն երկու երկրների ազգային անվտանգության համար կարևոր իրադարձություն էր, այլև օգնել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգությանը», - գրել է Բոլթոնը Twitter- ում:

Նա տեղադրել է Jerusalem Post պարբերականում հրապարակված հոդվածի հղումը, որում ներկայացված են Ալյասկայում որսող հրթիռների 10-օրյա փորձարկումները: Պարբերականի տեղեկություններով՝ սա Իսրայելի սահմաններից դուրս հրթիռների առաջին փորձարկումն էր:

«Հեց-3» («Նետ-3») հրթիռը 2 երկրները մշակում են իսրայելական ՀՀՊ «վերին էշելոնի» ուժեղացման համար, որը, ըստ դրա ճարտարապետների մտահղացման, պետք է արդյունավետորեն հակազդի պոտենցիալ սպառնալիքներին՝ պաղեստինցի գրոհայինների զինանոցի ինքնաշեն ռեակտիվ արկերից մինչև իրանական բալիստիկ հրթիռներ:

Փորձարկումների անցկացման մասին կիրակի հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ հրթիռային համալիրը թիրախի մթնոլորտային հաջող որսում է կատարել նախկինում անհասանելի արագություններով և բարձրություններում: Նա հավաստիացրել է, որ այս հրթիռն Իսրայելին թույլ կտա խփել Իրանի բալիստիկ հրթիռները, եթե Թեհրանը որոշի հարձակվել հրեական պետության վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: