ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության թիրախավորմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 2-ին տեղի ունեցավ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը, որին ելույթ ունեցավ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ ԱԽ նիստին մասնակցեցին շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություններ: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես եկան հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։

Իր ելույթում Մհեր Մարգարյանն ընդգծեց Հայաստանի համար երեխաների իրավունքների պաշտպանության առաջնայնությունը՝ ներկայացնելով ՀՀ ձեռնարկած քայլերը սահմանամերձ բնակավայրերում տեղակայված հանրակրթական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ ապահով կացարանների ստեղծումը։

Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։ Նա ընդգծեց, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը, և դրա ներդնումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: