ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատրիարքական ընտրությունների նախաձեռնակ մարմինը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ

Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված նախաձեռնակ մարմնի ղեկավարությունն օգոստոսի 7-ին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում, փոխանցում է Ermenihaber-ը: Հաղորդվում է, որ նախաձեռնակ մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն և փոխատենապետ Սարգիս Չավուշյանը հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, փոխնախարարի և նախարարության այլ պաշտոնյաների հետ:

Քյոլեդավիթօղլուն թեմայի վերաբերյալ հայկական «Ակոս» թերթին տված պարզաբանման մեջ ասել է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են պատրիարքական ընտրությունների գործընթացի հետ կապված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից մարմնին փոխանցվելիք ընտրական կանոնադրությանը:

Նախաձեռնակ մարմնի ղեկավարը նաև նշել է, որ հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում և առաջիկայում ևս մի քանի հանդիպումներ տեղի կունենան:

Օրեր առաջ Նախաձեռնակ մարմինը նիստ էր գումարել, որի ժամանակ որպես պատրիարքական ընտրությունների անցկացման նախնական ժամանակահատված հստակեցվել էր դեկտեմբեր ամիսը: Նիստին որոշում էր կայացվել նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին՝ պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։

Կանոնադրության մեջ պիտի նշվի վերջնաժամկետ, որով հնարավոր կլինի պատրիարքի ընտրությունները կազմակերպել մինչև տարեվերջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: