ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իվանյան, կոֆեն ցիանիդո՞վ, թե առանց». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Aysor

«Իվանյան, կոֆեն ցիանիդո՞վ, թե առանց», «Հանքակերների փոփոխությունից մեր դիրքորոշումը չի փոխվում», «Ամուլսարը ասում է՝ դուխով» գրությամբ պաստառներով այս պահին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բնապահպանները։
Նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, գրում է Aysor-ը։

Նկատենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ներկայացնելով լիբանանյան ընկերությանը պատվիրած փորձաքննության արդյունքները, հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան:

«Փորձաքննության եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռբերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար», - ասել էր նա։
Այդ փորձաքննության հրապարակումից հետո երեկ երեկոյան բնապահպանները հայտարարեցին բողոքի ակցիա իրականացնելու մասին։

Բնապահպանները պնդում են, որ հանրությանը ներկայացվել է ոչ լիարժեք տեղեկատվություն։ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարեց, որ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարող է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել։

«Այսպես եզրակացության մեջ գրել է փորձագիտական խումբը։ Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ հարցին հնարավոր չէ պատասխանել, եթե այդ վերլուծությունները անվստահելի են, գնահատումները թերի են, ապա ինչպե՞ս է քննչական խմբի ներկայացուցիչը ի լուր ամբողջ ժողովրդի եզրակացնում, որ ոչ մի խնդիր չկա», - հայտարարեց Գալստյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: