Մարալ Այվազ. «Երևանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ»
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը ս.թ. հունիսի 21-ին Ստամբուլում «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո, այս օրերին գտնվում է Հայաստանում։
Մարալը, ով 3-րդ անգամն է այցելում Հայաստան, Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր ապագա ծրագրերի մասին։
«Այս անգամ այցիս նպատակը նախորդներից շատ տարբեր է։ Քանի որ մեկուկես ամիս առաջ ես թողարկեցի հայերեն երգերի իմ առաջին ալբոմը, ուստի շտապեցի գալ և ներկայացնել այն հայաստանցի հանդիսատեսին»,-պատմում է երգչուհին։
Պոլսահայ երգչուհին շեշտեց նաև, որ հայերեն երգերի ալբոմի թողարկման նպատակը Թուրքիայում հայկական երաժշտության տարածումն է.
«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ խոսում են հայերեն և լսում են հայկական երաժշտություն։ Դեռ մանկուց հայկական երաժշտության հանդեպ ունեցածս սերը տարիների ընթացքում բազմապատկվեց, և որպես այդ սիրո արտահայտում որոշեցի հայերեն երգերի ձայնասկավառակ թողարկել։ Ցավոք, ինչպես ցանկացած օտար երկրում, Թուրքիայում նույնպես հայերենը հայերի շրջանում «դժվար է խոսվում», և այս ալբոմը թողարկելուս նպատակը այն էր, որ փոքրից մեծ հայերեն երգեր լսեն։ Ուզեցի, որ հայկական երաժշտությունը նրանց տներում հնչի»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական ինքնության պատճառով իր գործունեության ընթացքում Թուրքիայում որևէ խոչընդոտի չի հանդիպում՝ երգչուհին պատասխանեց.
«Նախկինում Թուրքիայում հայկական երգերի ալբոմ թողարկելը շատ դժվար էր. ոչ միայն հայերեն, քրդերեն երգերի հանդեպ էլ կարծես արգելանք կար։ Սակայն վերջին 10-20 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է, և ազգային փորքամասնության ներկայացուցիչ արվեստագետները ազատորեն կարողանում են գործունեություն ծավալել։ Ես նույնպես որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Թուրքիայում հասարակության շրջանում ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի նկատմամբ հետաքրքրություն կա»։
Պատմելով Հայաստանի հանդեպ ունեցած իր սիրո մասին Մարալը նշեց, որ այցերի ընթացքում շրջում է տեսարժան վայրերով, սակայն առավել շատ սիրում է լինել մայրաքաղաքում. «Հայաստանը շատ եմ սիրում, հատկապես Երևանը։ Երևանը իմ համար յուրահատուկ վայր է։ Երևանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ։ Մեր մշակույթը շատ գեղեցիկ ձևով է ներկայացվում և պահպանվում։ Առհասարակ, Հայաստանում մշակույթին, արվեստին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»։
Հարցին, թե արդյոք Հայաստանում պատրաստվում է համերգով հանդես գալ, Մարալ Այվազը պատասխանեց.
«Շատ կցանկանայի այստեղ բեմել ունենալ, ինչպես նաև տեսահոլովակ նկարահանել։ Այս ալբոմի շնորհանդեսից հետո հայաստանցի գործընկերներիցս շատ դրական գնահատականներ ստացա, նույնիսկ առաջարկ եղավ զուգերգով հանդես գալու։ Սա ինձ համար պատիվ է»։
Հայկական ժողովրդական մեներգերով ճանաչված պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը մոտ մեկ ամիս առաջ հանրության դատին հանձնեց «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը:Ալբոմում տեղ գտած բոլոր 7 երգերը հայերեն են: Ալբոմի երաժշտական պրոդյուսերն է պոլսահայ երաժիշտ, գործիքավորող Արի Հերգելը:Նրա երգերը գործիքավորվել են ժամանակակից և հայկական երաժշտական նվագարաններով:Մարալ Այվազը փոքր տարիքում հաճախել է հայկական եկեղեցական երգչախումբ:
Այվազի կատարմամբ հնչել են բազմաթիվ հայերեն երգեր, որոնցից ամենահայտնին են «Բինգյոլ», «Սարի սիրուն յար» կատարումները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ