ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է: «Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին նամակների մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ: Որ ասում եք՝ ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է, և հույս ունեմ՝ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել:

Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ, այս հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը կեղտոտվելու է, ջուրը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու, փոշի է լինելու, ստորերկրյա ջուրը կեղտոտվելու է: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց եթե պարզվի, որ այդպես չէ, դա ուրիշ իրավիճակ է», - ասել է կառավարության ղեկավարը:

«Այս ողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք իքս պահից արդեն չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Դա այսօրվա ամենամեծ պրոբլեմն է: Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, ձեր հղած բոլոր ուղերձներն անձամբ կարդացել եմ՝ հարյուրավոր էջերով, անցած տարվա հունիս-հուլիսին: Եվ այս քրեական գործը, որ հարուցվել է, հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը, որ եղել է, եղել է իմ նախաձեռնությամբ, և դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներին. ««Էլարդ» ընկերության եզրակացությունը կա, և եզրակացության հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան: Պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի հետ կապված, Սևանա լճի հետ կապված վտանգ չկա, կարդացել եք, գիտեք: Խոսքը «Էլարդ»-ի եզրակացության մեկնաբանության մասին է. կա մեկնաբանության խնդիր, և քանի որ դրա շուրջ բանավեճ է առաջացել, որոշել եմ, որ հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ է այն հարցի շուրջ, թե դուք ինչ եք գրել, և որն է ձեր եզրակացությունը, դուք ինքներդ ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի»: Կառավարության ղեկավարն առաջարկել է Ջերմուկի բնակչությանը ձևակերպել եզրակացության հետ կապված հարցերը, որոնք կբարձրացվեն խորհրդակցության ժամանակ: «Չնայած, ըստ էության, հարցերը հրապարակային կան, և մենք էլ կարող ենք հավաքել այդ հարցերը. եթե դուք օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցության սղագրությունը կարդացել եք, տեսել եք՝ հարցերը, որ դուք տալիս էիք մեր հանդիպման ժամանակ, ես բարձրացրել եմ այդ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումը կլինի, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, դա կհրապարակենք և կխոսենք», - ասել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունն անձամբ է անցկացնելու՝ այնպես, որ հստակ պատասխաններ հնչեն և տարընթերցումների տեղիք չլինի:

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ:

14614_b.jpg (1670×1113)

14613_b.jpg (1670×1113)

14610_b.jpg (1670×1113)

14609_b.jpg (1670×1113)

14607_b.jpg (1670×1113)

14604_b.jpg (1670×1113)

14600_b.jpg (1670×1113)

14596_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: