ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանի տնտեսական համաժողովին Հայաստանի չմասնակցության մասին խոսելիս իշխանությունները մի փաստ բաց են թողնում

Սեպտեմբերին Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում տեղի կունենա 29-րդ  միջազգային տնտեսական համաժողովը, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի:

Համաժողովին Հայաստանի չմասնակցության հետ կապված հարցը կարելի է մեկնաբանել մի քանի ուղղություններով՝ սկսած աշխարհաքաղաքական նկատառումներից, որոնք կապ ունեն համաժողովին նախորդող  Երկրորդ Համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի հետ կապված  միջոցառումների հետ,  ընդհուպ մինչև համաժողովին մասնակցության հարցի առաջնահերթությունը մեր երկրի համար ու դրան մասնակցության նպատակահարմարությունն ըստ այդմ: Այսպիսի դեպքերում ճիշտ կլիներ հղվել բացառապես պատկան մարմինների կողմից արված հայտարարություններին, որոնց թվում՝ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի, եթե չլիներ մի հանգամանք, որի մասին, կարծես թե մեր իշխանությունները մոռացել են: Բանն այն է, որ համաժողովի պաշտոնական կայքէջում մինչ մեր կողմից մասնակցության չհաստատումը, հայտարարվել էր, որ կարևոր հյուրերից է լինելու Նիկոլ Փաշինյանը: Կարելի է ենթադրել, որ  առանց մեզ հետ նախնական ձեռք բերված պայմանավորվածության համաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ դա չէր արձանագրվի: Իսկ եթե այնուամենայնիվ նման հայտարարությամբ հանդես գալը բացառապես լեհական կողմի նախաձեռնությունն է, ապա լավ կլինի այս մասին խոսվի, ունենանք որոշակիություն:

Ինչ վերաբերում է համաժողովին առհասարակ, ապա սա  առավելապես Արևելյան Եվրոպայի երկրների համար մասսայականություն վայելող համաժողով է, որին մասնակցում են եվրոպական լիդերներ, բիզնես ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ տարբեր հիմնադրամներից: Մի շարք այլ տնտեսական համաժողովների նմանությամբ, այս մեկը ևս կրում է դեկլարատիվ բնույթ, քաղաքական կոնտեքստ:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: