ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Լիդիանը» խորապես հիասթափված է․ հայտարարություն

«Լիդիանը» խորապես հիասթափված է ՀՀ կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից եւ կոչ է անում ՀՀ Կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերությւոններին, որոնք ֆինանսավորել էն Ամուլսարի դեմ արշավը ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։

Հայտարարության մեջ ասված է․

««Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում Լիդիանի Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունների կապակցությամբ:

Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD -ը շարունակաբար կրկնում էր որ փորձաքննության շրջանակներում իրենց տրամադրված տեղեկատվության մեջ «բացեր», «թերություններ» ու «որակի բացակայություն» կա: Թեև «Լիդիանը» ի սկզբանե հատարարել էր, որ ELARD- ի ներգրավումը Քննչական կոմիտեի կողմից ո՛չ անհրաժեշտ էր, ո՛չ օրենսդրական տեսանկյունից հիմնավոր, Ընկերությունը բաց համագործակցել է թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ EALRD- ի հետ այս փորձաքննության և զեկույցի շրջանակներում:

«Լիդիան» և Ընկերության խորհրդատուները երեք ամսվա ընթացքում տրամադրել են Քննչական կոմիտեին և ELARD-ին իրենց տրամադրութան տակ եղած և հարակից ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ՝ 300 անուն փաստաթուղթ՝ ընդհանուր առմամամբ ավելի քան 20 հազար էջ տեղեկատվությամբ ու նյութերով, որոնք Ամուլսարի բնապահպանական բոլոր ասպեկտների շուրջ ավելի քան 8 տարվա հետազոտությունների արդյունք են: Քննչական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ «Լիդիանը» լիովին համագորակցել է քննության հետ: Քննչական կոմիտեն ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը հայտարարեց, որ չկա որևէ հիմք Լիդիանի դեմ գործողությունների համար:

«Լիդիանի» խորհրդատու կազմակերպությունների շարքում են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը, Environmental Resources Management-ը, Global Resource Engineering-ը, Treweek Environmental Consultants-ը և այլ հեղինակավոր ընկերություններ: Նրանք նպաստել և վերահսկել են, որ «Լիդիանը» համապատասխանի, իսկ որոշ դեպքերում գերազանցի միջազգային բնապահպանական և կայուն զարգացման ամենախիստ և առաջատար չափանիշները, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շրջանականերում, որպեսզի Ընկերությունը համապատասխանի Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների համար անհրաժեշտ չափանիշներին: Ավելին, «Լիդիանի» ԲՍԱԳ-ը բազմիցս փորձաքննության է ենթարկվել անկախ միջազգային աուդիտորական Knight Piesold կազմակերպության կողմից և գնահատվել է որպես միջազգային բոլոր կիրառելի չափանիշներին համապատասխանող: (տես հղումը)

Մինչ «Լիդիանը» ողջունեց ELARD-ի ճշգրիտ եղրակացությունը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցության բացակայության մասին, երկվա ELARD-ի պահվածքը, ցավոք, ավելի շատ ցուցադրում է միջազգային առաջատար մասնագետների կողմից իրենց տրամադրված ավելի քան 20000 էջ բարդ ու մանրամասն հետազոտություններ վերանայելու և վելուծելու այդ Ընկերության անկարողությունը, քան որևէ բան էր բացահայտում «Լիդիանի» կամ Ամուլսարի մասին:

ELARD-ի մեկնաբանությունները երեկվա կոնֆերանսի ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվության մասին ավելի շատ «ցանկությունների ցանկ» էր, թե ինչ կցանկանային իրենք տեսնել: Ուղիղ հարցին, թե ո՞ր միջազգային չափանիշներին չեն համապատասխանում «Լիդիանի» հետազոտությունները, ELARD-ը չկարողացավ տալ որևէ հղում: Դա ընդունելու փոխարեն, ELARD-ը շարունակում էր ներկայացնել իրենց «ցանկացած»-ի բացակայությունը մեր հետազոտություններում, որպես «բացեր» ու «բացթողումներ»: ELARD-ը այդպես էլ չընդունեց, որ այն ինչ նրանք ցանկություն ունեին կարդալու, իրականում միջազգային լավագույն փորձի հետ առնչություն չունի և չպետք է ներառված լիներ ՇՄԱԳ կամ ԲՍԱԳ փաստաթղթերում՝ «Լիդիանի» թույլտվությունների համար:

«Լիդիանը» ապօրինաբար զրկված է եղել Ամուլսարի տարածք մուտք գործելու և աշխատելու իր օրինական իրավունքից 2018թ. հունիսից: ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ընկերության աշխատելու իրավունքի վերականգնումը կախված է EALRD-ի կողմից իրականացվող աուդիտի արդյունքներից: Մինչ «Լիդիանը» համոզված էր, որ որևէ իրավական հիմք չկա Ընկերության աշխատելու օրինական իրավունքը հետագա որևէ աուդիտի հետ կապելու համար, այդուհանդերձ, «Լիդիանը» վերջին մեկ տարվա ընթացքում լիովին համագործակցել է 3 հաջորդական փորձաքննությունների շրջանակներում:

Հայաստանում որևէ այլ հանքարդյունաբերական ընկերության չի պարտադրվել նման փորձաքննություններ:

ՀՀ կառավարությունը հրապարակայնորեն ասել է, որ «Լիդիանը» և Ամուլսարի ծրագիրը մրցակից հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող արշավի զոհ են: Հայաստանյան հասարակությունը ներքաշվել է անվերջանալի քննարկման մեջ մի փորձաքննության շուրջ, որն ի սկզբանե չունի որևէ իրավական հիմք հարցականի տակ դնելու «Լիդիան»-ի աշխատելու իրավունքը:

Ե՞րբ է պատրաստվում ՀՀ կառավարությունը բացահայտելու այն մրցակից հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք իրականացնում են այս արշավը, որքա՞ն է վճարվել այդ արշավի համար և ովքե՞ր են վճարվել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին կառավարության կողմից կազմակերպվել էր տեսակոնֆերանս «Էլարդ» ընկերության փորձագետների հետ՝ «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի և դրա բնապահպանական հետազոտությունների վերաբերյալ մեկնաբանությունների կապակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.11.2024
       
    29.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: