ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում միջին գնաճն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ներկայումս Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենը ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը արտահայտվում է նաև տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում»,-նշել է վարչապետը:

Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաև ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական կայունության համար։

Վարչապետը նկատել է՝ դա  նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը և իրականացվող խնայողություններն ու ներդրումները։

«Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճը իր արտացոլումն է գտել նաև դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է (մոտ 4 տոկոսային կետով), հուլիսին հասնելով 48.6 տոկոսի (ռեզիդենտների արտարժութային դեպոզիտների հարաբերությունը ռեզիդենտների ընդհանուր դեպոզիտներին)։ Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը, 51.4 տոկոսը նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը և նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։ Ի դեպ, ես էլ եմ նույն կերպ վարվել։ Վերջերս վաճառեցի «Hyundai»-ս եւ գումարը բանկում պահում եմ դրամով»,-եզրափակել է Փաշինյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: