Խորհրդարանը հրաժարվեց փոխհատուցում վճարել մարտական հերթապահությունից դուրս վիրավորված զինծառայողներին
Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը և հավասարեցնել մեր բոլոր զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ընթացքում, սեպտեմբերի 9-ին, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանում նախատեսված է պարտադիր զինվորական ծառայություն, բայց փոխհատուցում, եթե վնասվի նրա առողջությունը զինծառայության ժամանակ, նախատեսված է ոչ բոլորի համար։ «Հայաստանի Զինված ուժերում, ըստ գործող օրենսդրության, առողջության վնասվելու համար փոխհատուցում կարող են ստանալ այն զինծառայողները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Միևնույն ժամանակ, փոխհատուցումները չեն տարածվում այն զինծառայողների վրա, ովքեր, զինծառայություն անցնելու ժամանակ, վիրավորվել են կամ վնասել առողջությունը՝ չգտնվելով դիրքերում։ Օրինակ, եթե զինծառայողը ՃՏՊ-ից է վնասվել, նա փոխհատուցում չի ստանում»,- պարզաբանել է Գորգիսյանը։ Նշենք, որ միջոցները նախատեսվում էր հատկացնել Հայաստանի ՊՆ հատուկ ֆոնդից, բայց այդ միջոցները, համաձայն գործող օրենսդրության, նորից հատկացվում են միայն այն զինծառայողներին, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ։ Կարճ քննարկումներից հետո պատգամավորները մերժեցին ընդդիմադիր պատգամավորի առաջարկը։
Հիշեցնենք, որ այդ օրինագիծն ավելի վաղ ստացել էր խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ