ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիան հոկտեմբերի 31-ին կլքի ԵՄ-ն՝ չնայած խորհրդարանի դիմադրությանը. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս կգա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ, չնայած Brexit-ի նոր հետաձգման հասնելու բրիտանական խորհրդարանի փորձերին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Իռլանդիայի իր պաշտոնակից Լեո Վարադքարի հետ Դուբլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչպես ԵՄ-ում ամենուրեք հասկանում են, ներառյալ Դուբլինը, Brexit-ին նվիրված բանակցություններն ու բանավեճերն արդեն չափազանց երկար են շարունակվում: Այնտեղ ցանկանում են փակել այդ հարցը, և ես նույնն եմ ցանկանում: Մենք ԵՄ-ից դուրս կգանք հոկտեմբերի 31-ին, և ես վստահ եմ, որ խորհրդարանականները կհասկանան, որ դա իմաստուն որոշում է՝ հիմնված ժողովրդավարական հանրաքվեի արդյունքների հարգման վրա: Ինձ բնավ չի վախեցնում այն, ինչ կարող է տեղի ունենալ խորհրդարանում, քանի որ ես կարծում եմ,  որ բրիտանական ժողովուրդը ցանկանում է, որ մենք գործարք կնքենք ԵՄ-ի հետ և հանրակցությունը լքենք հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ հավատում է «մինչև հոկտեմբերի 18-ը գործարքի հասնելու հնարավորությանը»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: