ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱ. Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ելույթն ավարտեց առանց մեդալի

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առանց մեդալի է ավարտել ելույթը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Լավագույն ցուցանիշը գրանցել են 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եւ 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որոնք հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ եւ պարտություն կրել: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեին առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել եւս 8 բռնցքամարտիկներ՝ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: