ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վառնայում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային կենտրոն

Սև ծովի ափին գտնվող Վառնա քաղաքում կհիմնադրվի բուլղարահայ մշակութային տեղեկատվական կենտրոն։ Որոշումն ընդունվել է հայկական ամենամյա Սուրբ Ծննդյան բարեգործական միջոցառման ժամանակ: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA գործակալությունը՝ վկայակոչելով «Բարեգործական» համահայկական միության կազմակերպիչներին։

Նոր կենտրոնի առաջին միջոցառումը կլինի Քրիստինա Ազնավուրի համերգը Բուլղարիայում Ֆրանսիայի և Հայաստանի դեսպաններ Ժոել Մեյերի և Արմեն Եդիգարյանի հովանավորությամբ՝ ապրիլի 30-ին։

Քննարկվել է նաև 1977-1983 թթ. Վառնայի բժշկական համալսարանի դեկան և ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կարապետ Կապրելյանի անվամբ փողոց անվանակոչելու և նրա խորաքանդակը տեղադրելու նախաձեռնությունը: Կապրելյանը եղել է վիրուսաբանության ամբիոնի և քաղաքի մի քանի հիվանդանոցների հիմնադիրը։ Ներկայում նրա որդին «Բարեգործական» համահայկական միության խորհրդի փոխնախագահն է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: